Վանաձորում վրաերթի ենթարկված աղջիկը բանկի աշխատակից է
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 24-ին, Վանաձորում վրաերթի է ենթարկվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցը: Վանաձորում NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, BMW մակնիշի 34TR008 համարանիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ Պողոտայում վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա, որը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկաններն ու քննչական խումբը:
Մեր տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Հերմինե Չիլինգարյանն է, ով աշխատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Վանաձորի մասնաճյուղում որպես գանձապահ: Ականատեսների պատմելով՝ BMW-ի վարորդը փորձել է խուսափել բախումից, սակայն դա նրան չի հաջողվել: Արդյունքում մեքենան հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում: