Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը․

Բրուննո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների հեղինակ։

Դրանցից մեկը կոչվում է «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը»։ Ով ուզում է վերջին տարիների հայաստանյան էվոլյուցիան հասկանալ, կառաջարկեմ կարդալ։

Բեթթելհեյմը տոտալիտարիզմի պարադոքսալ հաջողությունը բացատրում է այն հանգամանքով, որ այն անհատներին և զանգվածներին ազատում է ներքին կոնֆլիկտներից, տալիս է ապահովության իլյուզիա և ազատում է ներքին բարոյական ընտրության բեռից։

Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում դեռևս ուրիշ մթնոլորտ էր.  պետական համակարգում կային մարդիկ, որոնք կատարվող շատ բաների հետ համաձայն չէին, իրավապահ համակարգում կային կարմիր գծեր, որը գծում էին մարդիկ՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ։ Դա ժամանակի ընթացքում բերում էր կոնֆլիկտի՝ քեզնից պահանջում են այլ բան, քո ներսը ընդվզում էր։ Այս իրավիճակը տանջող է ու վտանգավոր։ Ժամանակի ընթացքում մարդիկ հոգնում են հյուծող կոնֆլիկտից, և նրանք կամ հեռանում էին կամ սկսում իրենք իրենց համոզել, թե ապօրինի հրահանգները ճիշտ են, թե այն, ինչ իրենց ասվում է արեք՝ ճիշտ է։ Սա տալիս է ապահովության զգացում, ազատում է մեկուսացումից (մեծամասնության մեջ չլինելու վախից), ազատում է ազատությունից՝ ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու ծանրագույն բեռից։

Այս պրոցեսը զանգվածային է, հասարակության զգալի մասը առնչվում է սրան, անցնում սրա միջով։

Երբ այս տեսությունը պրոյեկտում ենք մեր իրականություն վրա, շատ հարցեր իրենց պատասխանները գտնում են։ Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը։ Դա ձևակերպվում է «ինձ չի վերաբերում, ինձ չեն բռնի, ես իմ գործն եմ անում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» և այլ նմանատիպ կենցաղային դիրքավորմամբ։

Մանավանդ Հայաստանում, որտեղ քաղաքացու և քաղաքացիական տեսակի սուր պակասությունը միշտ ակնհայտ է եղել, այս պրոցեսը ավելի ցայտուն և ավելի այլանդակ տեսք է ստանում։

Իրականում շատ դժվար է մարդ մնալ անմարդկային պայմաններում։ Բոլորս մեր շրջապատում բազմաթիվ օրինակներ ունենք մեր միջավայրերից, որոնց մասին ասում ենք՝ «ախր սա տենց չէր, առաջ լրիվ ուրիշ մարդ էր»։ Բոլորս մեր միջավայրում ունենք տասնյակ անուններ, որոնք կեղծել են իրենք իրենց, որոնք մեր ներկայությամբ ուրիշ բան են խոսում, իսկ այլ միջավայրում հանգիստ կծախեն բոլորին, ներառյալ՝ քեզ, ունենք մարդիկ, որ հենց դժվար պահին կորում են, որոնց դժվար պահերին դու միշտ (նույնիսկ քեզ վտանգելով) եղել ես նրանց կողքին, իսկ նրանք՝ ոչ։

Մենք զարմանում ենք, թե որտեղ են մարզաշխարհի հարյուրավոր դեմքերն այսօր, մենք զարմանում ենք, թե որտեղ են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց Ծառուկյանը կյանքի դժվար պահերին աջակցել է՝ բուժվել, կրթվել, տուն պահել, գիրք տպել, համերգ տալ, ֆիլմ նկարել, գործ ունենալ, ծնող պահել, երեխա մեծացնել, տուն դնել, կայանալ և այլն և այլն։

Զարմանալ պետք չէ։ Մեզ թվում է, թե միայն մեր փոքր Հայաստանում է այսպես։ Իրականում դա մարդկության հայտնի խնդիրն է՝ մարդ մնալ անմարդկային պայմաններում։

Բեթթելհեյմն ասում է, որ գալիս էր մի պահ, երբ համակենտրոնացման ճամբարներում սպանդի ենթարկվողները սկսում էին նույնիսկ իրենք մտածել, որ երևի դա ճիշտ է, որ իրենք են մեղավորը։

Դարվինը կենդանուց մարդ ճանապարհի մասին մշակեց  միլիոնավոր տարիների էվոլյուցիոն տեսությունը։ Բայց մարդուց անասուն դառնալու հոգեբանական ռեգրեսը, պարզվում է, կարճ ժամանակի խնդիր է։

Սակայն պարզվում է նաև, որ էքստրեմալ պայմաններում շատ ու շատ մարդիկ, որոնց դու չես ճանաչել, կամ լավ չես ճանաչել, մնում են մարդ և քաղաքացի՝ չվախենալով այդ նույն ճնշումներից, ուղիղ ու բաց ճակատով խոսելով անարդարության դեմ։ Ու նրանք  իրոք շատ են, ու հենց նրանց մեջ է հույսի ռեսուրսը։ Ու վերջին օրերին աջակցության հսկայական ալիքը հենց դրա շնորհիվ է։

Բեթթելհեյմն  ի վերջո եզրակացնում է. «տոտալիտարիզմի գրավչությունը կայանում է դրա խոստման մեջ՝ տալ անհատական ապահովություն և ազատել ներքին կոնֆլիկտներից։ Ցավոք, դա ստացվում է ինքնուրույնության, ինքնահարգանքի և արժանապատվության կորստի գնով։ Տոտալիտար համակարգերում իշխող «հանդարտության» գինը հոգու մահն է»»։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր
Ամենադիտված