Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններից

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ Մանհեթենի Միդթաուն թաղամասում գտնվող բազմահարկ շենքը շարունակում է մնալ կառուցվածքային առումով անկայուն և կրող պողպատե հեծանների ձևախախտումից հետո մասնակի փլուզման սպառնալիքի տակ է, հաղորդում է NBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8:00-ի սահմաններում Կենտրոնական կայարանի (Grand Central Terminal) մոտակայքում գտնվող 37-հարկանի շենքում։ Քաղաքային ծառայությունների տվյալներով՝ 21-րդ հարկում սկսել են ձևախախտվել երկու կրող հեծաններ, որից հետո շենքի շրջակա տարածքն անմիջապես տարհանվել է։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին, քաղաքային այլ պաշտոնյաների հետ հանդես գալով լրագրողների առջև, հայտարարել է, որ շենքը «նախկինի պես մնում է անկայուն»։

«Առավոտվանից, երբ ժամանեցինք դեպքի վայր, մենք շարունակում ենք կառուցվածքի հետագա տեղաշարժ արձանագրել»,- ասել է նա։

Քաղաքապետը իրավիճակն անվանել է «չափազանց լուրջ» և շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայությունների աշխատակիցներին օպերատիվ արձագանքի, իսկ քաղաքի բնակիչներին՝ հանգստություն պահպանելու և անվտանգության միջոցառումներին հետևելու համար։

Նյու Յորքի հրշեջ ծառայության կոմիսարը նշել է, որ քանի որ շենքն ունի պողպատե կմախք, առկա է կառուցվածքի տեղային, այլ ոչ թե ամբողջական փլուզման վտանգ։

Մամդանիի խոսքով՝ մասնագետները վնասված հարկի ամրացման ծրագիր են մշակում։ Եթե ինժեներները հաստատեն, որ այն անվտանգ է աշխատանքների իրականացման համար, նրանք կսկսեն ժամանակավոր հենարանների տեղադրումը, մինչև կհասցվեն շենքի վերջնական կայունացման համար անհրաժեշտ նյութերը։

«Ուզում եմ անկեղծորեն ասել Նյու Յորքի բնակիչներին, որ իրավիճակը զարգանում է շատ արագ։ Մենք այն գնահատում ենք բառացիորեն րոպե առ րոպե»,- ընդգծել է քաղաքապետը։

Նյու Յորքի ոստիկանությունը ժամանակավորապես փակել է 40-րդ և 45-րդ փողոցների, ինչպես նաև Առաջին և Երրորդ ավենյուների միջև ընկած հատվածը։ Սահմանափակումների գոտում են գտնվում հանրահայտ զբոսաշրջային վայրեր, դրանց թվում՝ Նյու Յորքի հանրային գրադարանը, Բրայանթ պարկը և Թայմս սքվերը։

Բացի հենց շենքից, էտարհանվել են նաև հարևան ևս յոթ շինություններ։ Մամդանիի խոսքով՝ տարհանված օբյեկտների թիվն ավելացել է գործողության զարգացմանը զուգընթաց։

Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտարարել է, որ նահանգի իշխանությունները պատրաստ են քաղաքին տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն, և նույնպես կոչ է արել բնակիչներին խուսափել պատահարի վայրից։

Շենքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նախկինում Pfizer ընկերության համաշխարհային գլխավոր գրասենյակն էր։ Ներկայում այն վերակառուցվում է որպես էլիտար բնակելի համալիր՝ 1500 վարձակալական բնակարաններով։ Քաղաքային շինարարության դեպարտամենտի տվյալներով՝ օբյեկտում առկա է շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն։

Նյու Յորքի հրշեջ ծառայությունն առաջին հաղորդումը ստացել է առավոտյան 8:00-ի սահմաններում այն բանից հետո, երբ East 42nd Street, 235 հասցեում գտնվող շենքից սկսել են աղյուսներ թափվել։ 15 րոպեից էլ պակաս ժամանակում ոստիկանություն է ստացվել 911 ահազանգը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ 21-րդ հարկում գտնվող բանվորները կրող սյուների ձևախախտում են նկատել։ Շենքի ներսում շինարարներից մեկի արած տեսագրությունն արձանագրել է այդ հարկում պողպատե հեծանների քայքայումը։

Իշխանությունների տվյալներով՝ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Օբյեկտում գտնվող բոլոր բանվորները տարհանվել են, նրանց գտնվելու վայրը պարզված է։ Սպառնալիքի պահին շենքում գտնվող մարդկանց հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված