ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)


Իտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործով

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իտալիայի դատախազությունը քննություն է սկսել գործարար և նախկին լրագրող Վալտեր Լավիտոլայի նկատմամբ, որին կասկածում են հայտնի հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունը կազմակերպելու մեջ, հաղորդում է The Guardian-ը։

Լավիտոլան, քննության տվյալներով, կարող էր լինել Rai պետական հեռուստաալիքի Report ծրագրի հաղորդավարի դեմ հարձակման կազմակերպիչը։ Նրան առաջադրվել են կասկածներ հնարավոր զանգվածային սպանությանն առնչվող հանցագործության փորձի կատարման մեջ։

Քննությունը սկսվել է, երբ անցյալ շաբաթ ոստիկանությունը ձերբակալել է չորս հոգու, ովքեր, ինչպես պնդում են, գործել են Լավիտոլայի հանձնարարությամբ և կարող էին առնչություն ունենալ անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունին։

Ինքնաշեն, բայց հզոր պայթուցիկ սարքը գործի է դրվել Հռոմի մոտակա բնակավայրերից մեկում գտնվող Ռանուչիի տան մոտ։ Պայթյունի հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են լրագրողի և նրա դստեր ավտոմեքենաները։ Ոչ ոք չի տուժել։ Պայթյունը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ այն բանից կարճ ժամանակ անց, երբ իր հասցեին հնչող սպառնալիքների պատճառով արդեն երկար տարիներ ոստիկանության պաշտպանության տակ գտնվող Ռանուչին վերադարձել էր տուն։

Լրագրողը հայտարարել է, որ ցնցված է Լավիտոլայի հնարավոր ներգրավվածությունից, որին անվանում էր «իսկական ընկեր» և ում հետ, իր խոսքերով, շփվում էր գրեթե ամեն օր։

Քննիչները դեռևս չեն պարզել հարձակման ստույգ դրդապատճառը։ Սակայն, ըստ դատախազության վարկածի, Լավիտոլան հանձնարարել է մարդիկ գտնել պայթուցիկ սարքը տեղադրելու համար և, ենթադրաբար, նրանց մի քանի հազար եվրո է վճարել։

Ռանուչին և Լավիտոլան ծանոթացել են 2019 թվականին՝ այն լրագրողական հետաքննությունից հետո, որը «Report»-ի հաղորդավարը նվիրել էր գործարարի գործունեությանը։ Անցյալում Լավիտոլան ֆիգուրացրել է մի քանի դատական գործընթացներում, այդ թվում՝ դատապարտվել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիից շորթում կատարելու գործով։

Ռանուչին հայտարարել է, որ երբեք չի թաքցրել իր ընկերությունը Լավիտոլայի հետ, ով այժմ զբաղվում է բիզնեսով և Հռոմում ռեստորան ունի, որտեղ լրագրողը հաճախ էր լինում։

«Նա հուզված էր։ Ես նույնպես շատ զարմացած էի քննության նման շրջադարձից»,- պատմել է Ռանուչին Corriere della Sera պարբերականին։

Հարձակումից հետո լրագրողն ասում էր, որ այնքան մեծ քանակությամբ սպառնալիքներ է ստացել, որ դրանց աղբյուրը պարզելը չափազանց դժվար կլինի։ Սակայն նա տեղի ունեցածն անվանել է «մտահոգիչ նոր մակարդակ», քանի որ հարձակումը տեղի է ունեցել «ուղիղ իր տան դիմաց»։ Ավելի վաղ՝ 2024 թվականին, Ռանուչիի տան մոտ նաև փամփուշտներ էին հայտնաբերվել։

Report հաղորդման մեջ Ռանուչիի հետաքննությունները նվիրված են կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ենթադրյալ դեպքերին։ Հաղորդումները հաճախ շոշափում են պետական նախարարների գործունեությունը, որոնցից մի քանիսը հայցեր են ներկայացրել ծրագրի դեմ։ Լրագրողն ինքը նույնպես հանդես է եկել պետական Rai հեռուստաալիքի վրա Ջորջիա Մելոնիի կառավարության ենթադրյալ քաղաքական ազդեցության քննադատությամբ։

Ռանուչին նաև իտալական մաֆիայի մասին գրքի հեղինակ է։ 2021 թվականին նա պատմում էր, որ մի նախկին դատապարտյալ հայտնել է իրեն, թե գրքի հրատարակումից հետո մաֆիոզ կառույցները իբր նրա սպանության «հրաման են տվել», սակայն մահափորձը կանխվել է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված