Ոստիկանապետը կադրային նշանակումներ է արել. ՃՈ վաշտի հրամանատարը՝ անձնագրային վարչության պետ
ՀասարակությունՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է կատարել:
NEWS.am-ի տեղեկություններով, Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սերգեյ Հակոբյանը եւ նշանակվել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Հրազդանի անձնագրային ծառայության պետ։
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար։
Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանն էլ նշանակվել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետ: