Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»


Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական կամ տնտեսագիտական քննարկումների շրջանակից՝ վերածվելով սոցիալական լուրջ մարտահրավերի։ Առողջապահական համակարգի մատչելիության, բնակչության կենսամակարդակի և պետական բյուջեի արդյունավետ ծախսման հարցերը խիստ փոխկապակցված են, իսկ դեղերի անհամաչափ բարձր գները տարիներ շարունակ լրացուցիչ ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար։ Ստեղծված իրավիճակը պահանջում է համալիր մոտեցումներ և համակարգային լուծումներ, որոնք ընդգրկում են ինչպես օրենսդրական դաշտի բարեփոխումները, այնպես էլ շուկայում առողջ մրցակցության խթանումն ու վարչարարական խոչընդոտների վերացումը:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատմել է իրենց օրենսդրական նոր նախաձեռնության մասին, որի նպատակն է արմատապես փոխել իրավիճակը և դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով։ Բացի դեղորայքային շուկայի բարեփոխումներից, խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քաղաքական պայքարի մարտավարությանը և պետական ծախսերի ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումների քննադատությանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է Եվրոպական միությունում (ԵՄ) գրանցված դեղերի պարզեցված գրանցում: Նարեկ Կարապետյանի փաստարկմամբ՝ նախաձեռնությունն ուղղված է դեղագործական շուկայում մրցակցության զարգացմանը, դեղերի արժեքի նվազեցմանը և որակյալ դեղերի նկատմամբ քաղաքացիների հասանելիության ընդլայնմանը: Ներկայացված հիմնավորումների համաձայն, իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների զգալի մասը ստիպված է ընտրություն կատարել դեղորայք և սննդամթերք գնելու միջև, ընդ որում՝ «այս խնդիրը հատկապես սուր է այն մարզերում, որտեղ բավարար աշխատատեղեր չկան»:

Հայաստանում դեղերի գների և հարևան ու եվրոպական երկրների միջև առկա խզումը նկատելի է անգամ մակերեսային դիտարկման դեպքում։ «Հայաստանում դեղը զգալիորեն ավելի թանկ է, քան հարևան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Ռուսաստանում, ինչպես նաև եվրոպական պետություններում»,- ընդգծում է պատգամավորը։ Գնային այս անհամաչափության հիմքում ընկած են ինչպես տեղական շուկայի սահմանափակ ծավալները, այնպես էլ վարչարարական ու իրավական խոչընդոտները։

Հայաստանում դեղերի բարձր արժեքի հիմնական պատճառներից մեկը դրանց գրանցման գործող սահմանափակումներն են։ Միջազգային դեղագործական կորպորացիաները ստիպված են լինում միլիոնավոր դրամներ վճարել յուրաքանչյուր դեղամիջոցի գրանցման համար և ապա սպասել մոտ վեց ամիս, մինչև ընթացակարգն ավարտվի։ Փոքր շուկա ունեցող երկրում նմանատիպ ծախսատար և ժամանակատար բյուրոկրատիան հանգեցնում է նրան, որ խոշոր արտադրողները պարզապես շահագրգռված չեն լինում մուտք գործել հայկական շուկա, ինչի հետևանքով «շատ դեղեր չեն գրանցվում երկրում»:

Ստեղծված իրավիճակի վիճակագրական պատկերը մտահոգիչ է. եթե եվրոպական երկրների մեծ մասում գրանցված է մոտ 25000 անուն դեղամիջոց, որոնք ապահովում են լայն ընտրություն և առողջ մրցակցություն, նույն պահին Հայաստանում գրանցված է 4000-ից մի փոքր պակաս դեղամիջոց։ Ընդ որում, տարեկան հանրապետությունում գրանցվում է ընդամենը 150-200 նոր դեղամիջոց, ինչը նշանակում է, որ «եթե այդ տեմպերը պահպանվեն, ապա Հայաստանին մոտ 100 տարի կպահանջվի եվրոպական երկրների ցուցանիշներին հասնելու համար»։

Թվային համադրումները ցույց են տալիս գնային էական տարբերություններ նույնիսկ հարևան Վրաստանի համեմատությամբ։ Օրինակ՝ շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված «Մետֆորմին» դեղամիջոցը Վրաստանում արժե 920 դրամ, մինչդեռ Հայաստանում՝ 1700 դրամ, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար նախատեսված «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, իսկ Հայաստանում՝ 5600 դրամ, լայն կիրառություն ունեցող «Ամոքսիկլավ» հակաբիոտիկը Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ: Փաստացի, եվրոպական արտադրության գրեթե բոլոր դեղամիջոցները Հայաստանում վաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ գնով։

Այս իրավիճակի հաղթահարման համար առաջարկվում է կիրառել Եվրոպական միությունում արդեն իսկ գրանցված և որակի խիստ ստանդարտացում անցած դեղերի համար պարզեցված ընթացակարգ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկած լուծումը ենթադրում է ԵՄ-ում գրանցված դեղերը Հայաստանում գրանցել փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ ընդամենը յոթ օրվա ընթացքում, իսկ գրանցման վճարը սահմանել 50000 դրամ:

Այս մոտեցումը, ըստ քաղաքական ուժի հաշվարկների, կարող է մի քանի առանցքային խնդիր լուծել միաժամանակ։ Առաջին հերթին՝ Եվրոպայում ավելի էժան իրացվող դեղերի ազատ մուտքը կնվազեցնի ստվերային շրջանառությունը, քանի որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի անձնական ճանապարհներով կամ ծանոթների միջոցով դեղեր բերել արտերկրից: Սա իր հերթին կապահովի պաշտոնական մատակարարումներ, գների իջեցում և լրացուցիչ հարկային մուտքեր պետական բյուջե: Երկրորդ՝ պետությունը հնարավորություն կստանա տնտեսել տասնյակ միլիարդավոր դրամներ առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակներում, իսկ դեղերի էժանացումը թույլ կտա նույն բյուջետային միջոցներով ապահովագրական համակարգում ընդգրկել քաղաքացիների ավելի լայն շրջանակ:

Օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, և նախատեսվում է դրա քննարկումը սկսել մյուս խմբակցությունների հետ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շեշտում է, որ սա իրենց ներկայացրած հինգ տնտեսական նախագծերից առաջինն է, և իրենք մտադիր են հետևողականորեն իրականացնել բոլոր խոստումները։

Զուգահեռաբար, քաղաքական դաշտում սրվում է պայքարը նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում։

Անդրադառնալով Ստեփանավանում սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «ՔՊ-ի թևերը կտրելը մեր մոտեցումն է տարբեր տեղերում։ Ստեփանավանը մեր առաջին փորձն է, դրանից հետո մենք ունենք Հայաստանի ամենամեծ համայնքները։ Խաղը դեռ առջևում է, պայքարը դեռ առջևում է։ Մենք պետք է կարողանանք փորձ ձեռք բերել՝ ինստիտուցիոնալ, որպեսզի ճիշտ աշխատանք կատարենք»: Հայաստանի բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է խոշոր համայնքներում, որտեղ ընտրական հիմնական գործընթացները դեռ առջևում են:

Բացի այդ, խմբակցության ղեկավարն իր խոսքում խստորեն քննադատել է նաև պետական ծախսերի արդյունավետությունն ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումները՝ մասնավորապես անդրադառնալով կլիմայական վեհաժողովի (COP) կազմակերպման ծախսերին. «Էս COP-ը լեգենդար COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար: Ամեն օր հայտարարում են, թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ են արել. Տասը տարվա ընթացքում ամենամեծ կոռուպցիոն բացահայտումը, որ իրենք արել են, համահունչ է այս տասն օրվա ընթացքում ծախսած գումարի հետ։ Մի ընկերությանը փոխանցել են 22 մլն դոլար, իսկ գիտե՞ք ոնց է եղել, մրցույթին մենակ մի ընկերություն է մասնակցել. կոռուպցիոն դրսևորումները մեր ժողովուրդը պետք է տեսնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ
Ամենադիտված