Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Թեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Մերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Իրանը անհնար է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններում Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով

«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե տարիներ առաջ որևէ մեկին ասեին, թե սոցիալական ցանցում կատարած գրառման համար մարդը կարող է ձերբակալվել, հետո անգամ կալանավորվել, նա բարձր կծիծաղեր և կասկածներ կհայտներ նման միտք արտահայտողի հոգեկան հավասարակշռության վերաբերյալ։ 2018 թվականից հետո մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ սա ոչ միայն տեսականորեն հնարավոր է, այլ նաև իրականություն։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած անձի հետ գործ ունենք։ Ի դեպ, նաև բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված։ Վստահ է՝ այս կամ այն բանը ոչ ոք չի կարող այնպես անել, ինչպես ինքն անձամբ։ Հենց միահեծան ցարի կամ կայսրի պես է այսօր իրեն դրսևորում այս մարդը՝ բառի բուն իմաստով բացարձակապես կառավարման ունակություններ չունեցող անձը, որ այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Նա ընդամենը տիրապետում է աղքատիկ մի շտեմարանի, այն է՝ պատիժ, վախեցնել, ահաբեկել և ամենագռեհիկ բառապաշարով փորձել նսեմացնել իր դիմաց կանգնած արժանապատիվ քաղաքացիներին։ Կարծում եմ՝ ո՛չ ավելացնում, ո՛չ պակասեցնում եմ իրողությունը։ Հատկապես, որ, կարծես թե, նա պարծենում է իր արարքներով։ Այնպես չէ, որ նա ինչ-որ բան թաքուն է անում կամ հետո, քիչ թե շատ հոդաբաշխ, ինչ-որ բացատրություններ է տալիս։ Հակառակը՝ կարծես թե ժամանակ է ծախսում նրա վրա, որ փնտրի և գտնի այնպիսի խոսքեր, որոնք իր անմեղսունակ մտածելակերպով պետք է վիրավորեն դիմացինին։ Իրականում ես պետք է հոգեբանական ճշմարտություն ասեմ։ Երբ մարդը խոսում է, կապ չունի՝ ում կամ ինչի մասին, իր բառապաշարը, խոսույթը նախ և առաջ բնութագրում է իրեն։ Եվ ահա, այն բոլոր բառերը, ածականները, որոնք նա վերագրում կամ «շպրտում» է դիմացինի դեմքին, բնութագրում են այդ անձնավորությանը։ Այդ մասին ասվում է նաև Եվրոպայի խորհրդի զեկույցում. այո՛, Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքներով ունեցել է մեծամասնություն (ճիշտ է, ոչ իր ցանկացած սահմանադրական մեծամասնությունը), բայց ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է խաբեությամբ, ամենակոշտ, կոպիտ ճանապարհով և անցած տարիների բոլոր կեղծիքներին գումարել է իրենը»։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն, ըստ մեր զրուցակցի, ահազանգում են, որ կալանքը Հայաստանում դարձել է պատժի միջոց։ «Այս արձանագրումներն ամոթ են բերում ոչ միայն այդ անձնավորությանը, այլև նրա ողջ վարչակազմին։ Նրա վարչակազմն ունի ավելի ցածր մակարդակ, քան ինքը։ Երբ մարդը մի բան է անում, շատ անգամ ինքն իրեն կողքից չի տեսնում, բայց կողքից տեսնող վարչակազմը, որն, ինչպես արդեն հասկացել ենք, խիղճ ու ամոթ չունի, գոնե մի քիչ խելք պետք է ունենա, որ կարողանա հօգուտ իրենց իշխանության, հօգուտ անձամբ իրենց՝ ինչ-որ ձևով զսպի այդ անզուսպ, գռեհիկ և, կրկնում եմ, նախ և առաջ իրենց խայտառակող այդ կեցվածքը»,-նկատում է Լարիսա Ալավերդյանը։

Օրերս հրապարակված ԵԽԽՎ զեկույցի մասով զգացողությունները ևս տարբեր են։ Այո, հնչել են բավականին դիպուկ արձանագրումներ, բայց, օրինակ՝ հարց է բարձրացվում, որ եթե ԵԽԽՎ-ն խնդիր է նկատել ԲՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արձանագրված խախտումների մասով, ապա ինչո՞ւ չի առաջարկել որևէ լուծում գտնել քաղաքացիների և քաղաքական ուժի խախտված իրավունքների վերականգնման համար։ Նույնը նաև Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների ձերբակալությունների և կալանավորումների մասով։ Անդրադարձ այս հարցին կա, բայց, ըստ փորձագետների, դիտարկումներն առավել շեշտակի պետք է լինեին։ Իրավիճակն այս առումով «փրկեցին» ԵԽԽՎ մի քանի պատգամավորներ, որոնք քննադատեցին Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրողությունները։ Ալավերդյանն այս զեկույցի մասով ևս տարբեր զգացողություններ ունի. «Միջազգային հանրության՝ ամենակարկառուն մարմինների համեմատությամբ «երկերեսանի Յանուսը» անկեղծության մարմնավորում է։ Փաստորեն, նրանք ստիպված են իրենց դեմքն արդարացնելու համար բացահայտել այն խայտառակ վիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք։ Սա վերաբերում է առնվազն զեկույցի առաջին մասում առկա դիտարկումներին։ Բայց մյուս կողմից՝ պետք է նկատի ունենանք, որ Եվրախորհրդի՝ նույն զեկույցի եզրակացություններն ուղղակի ամոթալի են, խայտառակում են հենց այդ զեկույցը կազմողներին կամ ուղղումներ անողներին։ Տվյալ եզրակացությունը ներկայացնելով՝ իրենք ամբողջովին «բաց են թողնում» այս մարդկանց ձեռքերը և խրախուսում շարունակել այն քաղաքականությունը, որն այսօր, ցավոք, համապատասխանում է, համընկնում է Եվրոպայի ղեկավարության քաղաքականությանը, որը ներկայացնում է ոչ թե Եվրոպայի ժողովուրդների, այլ ինչ-որ ակումբների, միլիարդատերերի և ամենապղտոր աշխարհաքաղաքական նպատակներին ձգտող կենտրոնների շահերը։ Եվ այդ առումով նրանք իրոք սատար են կանգնում այս գռեհկությանը, միահեծանությանը և բռնապետությանը։ Խոսում ենք կալանքի՝ որպես պատժի միջոց կիրառման մասին։ Նա պատրաստ է պատժել միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկը հավանում է ինչ-որ մեկի գրառումները։ Կարող են, օրինակ՝ հեռացնել մարդուն աշխատանքից։ Սա խայտառակություն է»։

Տարակուսում է նաև Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակային խոսքում հաճախակի հնչող հայտարարություններից։ «Իր անօգնական լինելը և ղեկավարելու ունակություն չունենալը հստակ ապացուցվում է իր բազմաթիվ կոչերով։ Ասում է՝ հեղափոխություն արեք։ Սրան բնութագիր չկա։ Որևէ երկրի ոչ մի նորմալ, սթափ կառավարիչ երբեք հեղափոխության կոչ չի անի։ Հակառակը՝ նա կոչված պետք է լինի համերաշխության ճանապարհով իրականացնել կառավարում։ Հեղափոխության կոչ է անում, պարծենում, թե՝ որ ես լինեի, հեղափոխություն կանեի։ Իր իրականացրած «խեղափոխությունը» նա դեռ կոչում է հեղափոխություն։ Խստիվ դատապարտում եմ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, և գտնում եմ՝ եկել է պահը, երբ հասարակությունը՝ լինեն քաղաքական ուժեր թե քաղաքացիական, հստակ պետք է լծվի այս խայտառակ իրավիճակից դուրս գալու գործին»,եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևըՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներՌուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. ՊեսկովԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակելԵռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՇտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԻրանը անհնար է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ումՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանովԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՆոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ինԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԵգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհերԱռատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանումՆիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. ԱլենԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումՀայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնումԼենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանԱլիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախումՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելըՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանԹրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունըՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼույս չի լինելուԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկըԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջևՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԹրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրություններըԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին
Ամենադիտված