Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Թեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Մերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Իրանը անհնար է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններում

Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամբողջ աշխարհում բնապահպանական և էկոլոգիական խնդիրները շարունակում են մնալ ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլև պետությունների երկարաժամկետ անվտանգության օրակարգի առաջնագծում։ Այս իմաստով անտառը ցանկացած երկրի կենսական համակարգերից մեկն է, որը պահպանում է ջուրը, ամրացնում հողը, մեղմում կլիմայական ծայրահեղությունները, պահպանում կենսաբազմազանությունը, զսպում սելավներն ու սողանքները, նվազեցնում է էրոզիան, մաքրում օդը, կլանում ածխածինը և միաժամանակ ապահովում մարդու հոգեբանական, առողջապահական և տնտեսական բարեկեցության կարևոր պայմաններ։ Հենց այդ պատճառով էլ աշխարհի բազմաթիվ երկրներում անտառների վերականգնումը վերածվել է պետական ռազմավարության, կլիմայական քաղաքականության առանցքի և ազգային դիմակայունության կարևոր բաղադրիչի։

Անտառի կորուստը կամ չվերականգնումը հատկապես վտանգավոր է փոքր, լեռնային, կիսաչոր կլիմայական պայմաններ ունեցող երկրների համար, որտեղ յուրաքանչյուր հեկտար կանաչ ծածկույթ ունի բազմապատիկ նշանակություն։ Հայաստանը հենց այդպիսի երկիր է՝ սահմանափակ տարածք, բարձր լեռնային ռելիեֆ, ջրային ռեսուրսների նկատմամբ աճող ճնշում, հողերի դեգրադացիայի և անապատացման վտանգ, կլիմայական փոփոխությունների ուժեղացող ազդեցություն, սելավների և էրոզիայի ռիսկեր, ինչպես նաև անտառային ծածկույթի չափազանց փոքր մասնաբաժին։

Անտառների վերականգնման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ չափազանց բարդ բնապահպանական պայմաններում հնարավոր է շրջել բացասական միտումները, եթե կա պետական կամք, գիտականորեն հիմնավորված ռազմավարություն, ֆինանսական հետևողականություն, տեղական համայնքների ներգրավվածություն և երկարաժամկետ վերահսկողություն։

Չինաստանի օրինակն այս առումով ամենահաճախ հիշատակվողներից է։ «Չինական կանաչ պատ» անվամբ հայտնի ծրագիրը մեկնարկել է դեռևս 1978 թվականին և նախատեսվում է շարունակել մինչև մոտ 2050 թվականը։ Խոսքը մարդկության պատմության ամենածավալուն անտառավերականգնման և անապատացման դեմ պայքարի ծրագրերից մեկի մասին է, որի նպատակն է զսպել անապատների տարածումը, պաշտպանել գյուղատնտեսական հողերը, նվազեցնել փոշու փոթորիկները և ստեղծել կանաչ պաշտպանիչ գոտիներ։

Հնդկաստանի փորձը նույնպես կարևոր է, որովհետև այնտեղ էկոլոգիական վերականգնման լայն քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրի անտառային և ծառածածկ տարածքները հասել են ընդհանուր տարածքի զգալի մասնաբաժնի՝ նշվող տվյալներով շուրջ 25,17 տոկոսի կամ մոտ 82,74 միլիոն հեկտարի։

Իհարկե, մեծ երկրներում նման ցուցանիշները պայմանավորված են նաև աշխարհագրական բազմազանությամբ, հսկայական տարածքներով և տարբեր կլիմայական գոտիներով, բայց կարևորն այն է, որ անտառային քաղաքականությունը դարձել է պետական կառավարման կարևոր ուղղություն։

Մյուս կողմից էլ, սակայն, Կոստա Ռիկայի օրինակն ապացուցում է, որ հաջողությունը հնարավոր է ոչ միայն մեծ և ռեսուրսներով հարուստ պետություններում։ Այդ փոքր արևադարձային երկիրը համաշխարհային մակարդակով դարձավ այն օրինակներից մեկը, որը կարողացավ շրջել անտառահատման միտումը և մտնել անտառների վերականգնման փուլ՝ բնապահպանական ծառայությունների վճարման, պահպանվող տարածքների զարգացման, էկոտուրիզմի, գյուղատնտեսության վերակառուցման և պետական նպատակային քաղաքականության միջոցով։

Այս փորձերը տարբեր են, դրանցից ոչ մեկը մեխանիկորեն չի կարելի տեղափոխել Հայաստան, բայց բոլորն ունեն մեկ ընդհանուր դաս՝ անտառի վերականգնումը հաջողվում է այն երկրներում, որտեղ խոսքը վերածվում է կոնկրետ արդյունքների։ Հայաստանի դեպքում անտառածածկույթի խնդիրը հատկապես սուր է, որովհետև մեր երկրի անտառները կազմում են տարածքի մոտավորապես 9-11 տոկոսը, ինչը չափազանց փոքր ցուցանիշ է այնպիսի պետության համար, որտեղ հողերի զգալի մասը ենթարկվում է էրոզիայի, չորացման, դեգրադացիայի և անապատացման ռիսկերի։

Հայաստանի պատմական անտառային պատկերը տարբեր ժամանակներում ավելի հարուստ է եղել, իսկ հետագա նվազումը պայմանավորված է եղել ինչպես բնական, այնպես էլ մարդկային գործոններով՝ վառելափայտի պահանջարկ, սոցիալ-տնտեսական ճգնաժամեր, ապօրինի ծառահատումներ, արոտավայրերի ճնշում, հրդեհներ, անբավարար վերահսկողություն, թույլ անտառկառավարում, ոչ արդյունավետ վերականգնման ծրագրեր և երբեմն պարզապես պետական անտարբերություն։ Հայաստանում անտառը հաճախ ընկալվել է որպես ռեսուրս, բայց բավարար չափով չի ընկալվել որպես հանրային կենսական համակարգ, որի պահպանումը ավելի կարևոր է, քան կարճաժամկետ սպառումը։

Մեր երկրում անտառների կրճատման կամ չվերականգնման ամենավտանգավոր հետևանքներից մեկը անապատացման ռիսկի խորացումն է։ Անապատացման գործընթացը ենթադրում է նաև հողի կենսունակության կորուստ, բերրիության նվազում, բուսածածկույթի նոսրացում, ջրի պահպանման կարողության անկում և էկոհամակարգերի աստիճանական աղքատացում։ Լեռնային երկրում դա կարող է արտահայտվել լանջերի լվացմամբ, հողաշերտի կորստով, արոտավայրերի դեգրադացիայով, աղբյուրների նվազումով և գյուղատնտեսական արտադրողականության անկմամբ։ Անտառը այս գործընթացների դեմ բնական պաշտպանական համակարգերից մեկն է։

Ծառարմատները պահում են հողը, անտառային շերտը կլանում է անձրևաջուրը և թույլ չեն տալիս, որ այն արագ սահի լանջերով՝ վերածվելով սելավային հոսքերի, իսկ ծառածածկը պահպանում է խոնավությունը և մեղմում ջերմաստիճանային ծայրահեղությունները։ Երբ անտառները պակասում են, հողը մնում է բաց, խոցելի, արևի և քամու ազդեցության տակ արագ չորացող, իսկ ուժեղ տեղումների դեպքում հեշտությամբ քայքայվող։ Կլիմայական փոփոխությունների պայմաններում այս ռիսկերն ավելի են մեծանում, որովհետև երկարատև չոր շրջաններին կարող են հաջորդել կտրուկ և ինտենսիվ տեղումներ, որոնք անպաշտպան լանջերին մեծ վնաս են պատճառում։ Այս համատեքստում Հայաստանի համար անտառածածկույթի վերականգնումը ուղղակի կենսական նշանակություն ունեցող հարց է։

Այդ պատճառով 2019 թվականին իշխանությունների կողմից հայտարարված 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը սկզբում կարող էր ընկալվել որպես կարևոր, խորհրդանշական և անհրաժեշտ քայլ։ Փոքր Հայաստանի համար 10 միլիոն ծառի խոստումը, եթե այն լիներ ճիշտ պլանավորված և հետևողականորեն իրականացված, կարող էր դառնալ շատ կարևոր բնապահպանական ծրագիր։ Նման նախաձեռնությունը կարող էր միավորել հանրության տարբեր հատվածներին, որի արդյունքում մարդիկ ոչ միայն ծառ կտնկեին, այլև կսովորեին խնամել, պահպանել և վերահսկել կանաչ տարածքները։

Սկզբում խոսվում էր ծառատունկն ավարտելու մասին մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը, ինչը ինքնին չափազանց հավակնոտ ժամկետ էր, եթե հաշվի առնենք, որ 10 միլիոն ծառը միայն տնկելու հարց չէ։ Դրա համար պետք էր ունենալ տնկարանային բավարար հզորություն, տեսակների ճիշտ ընտրություն, հողերի նախնական ուսումնասիրություն, ոռոգման կամ խոնավության ապահովման մեխանիզմ, պաշտպանություն անասուններից և վնասատուներից, համայնքային պատասխանատուներ, հետագա տարիների խնամքի ֆինանսավորում և ամենակարևորը՝ գոյատևման ցուցանիշների հաշվառում։

Համավարակը, պատերազմի և հետագա ճգնաժամերի հանգամանքները, անշուշտ, կարող էին ազդել ծրագրի ժամկետների վրա, սակայն խնդիրն այն է, որ նման մասշտաբային ծրագիրը հենց ճգնաժամերից հետո պետք է ունենար ավելի հստակ վերագործարկում, նոր ժամանակացույց, հանրային հաշվետվություն և բաց տվյալներ։ Բայց այդպես էլ հայտնի չէ, թե ինչ տեղի ունեցավ այդ ծրագրի հետ ու կոնկրետ ինչ փուլում է այն։

Երբ մի նախաձեռնություն հայտարարվում է մեծ շուքով, բայց տարիներ անց հասարակության զգալի մասը նույնիսկ չի հիշում դրա մասին կամ չի կարողանում գտնել դրա իրական արդյունքների ամբողջական պատկերը, ապա այստեղ խոսքն արդեն ձախողման մասին է։

Ու այս ֆոնին, երբ իշխանությունները տարբեր առիթներով խոսում են կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության, կանաչ զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, միջազգային պարտավորությունների և կայուն զարգացման մասին, բայց միաժամանակ իրենց իսկ հրապարակային հայտարարած խոշոր ծառատնկման ծրագիրը մնում է անավարտ, այդ խոսքը կորցնում է իր արժեքը։ Բնապահպանության մասին ճառերը չեն կարող համոզիչ լինել, եթե դրանց հետևում չկա հետևողական աշխատանք։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմինԳազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ ԽուդաթյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևըՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներՌուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. ՊեսկովԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակելԵռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՇտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԻրանը անհնար է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ումՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանովԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՆոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ինԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԵգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհերԱռատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանումՆիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. ԱլենԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումՀայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնումԼենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանԱլիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախումՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելըՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանԹրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունըՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼույս չի լինելուԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկըԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջևՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԹրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրություններըԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը
Ամենադիտված