Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Թեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Մերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Իրանը անհնար է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններում Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում

Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայում գտնվում է պարադոքսալ իրավիճակում։ Մի կողմից՝ պաշտոնական հայտարարություններ են հնչում ձեռքբերումների, ռեկորդային հոսքերի և «զբոսաշրջության գերազանցության կենտրոն» դառնալու հավակնությունների մասին, մյուս կողմից՝ պարզ են դառնում զբոսաշրջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք տեղ են գտնում անգամ միջազգային զեկույցներում։

Համաշխարհային տնտեսական համաժողովի «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի» 2026 թվականի զեկույցը, որի շուրջ «Լույս» հիմնադրամն օրերս մանրամասն վերլուծություն է ներկայացրել, բոլորովին նոր լույս է սփռում առկա իրավիճակի վրա։ 110 երկրի շարքում Հայաստանը 3,81 միավորով զբաղեցնում է 72րդ հորիզոնականը, մինչդեռ 2019 թվականին երկիրը 64-րդն էր։ Ութ հորիզոնականով նահանջը նշանակում է, որ ժամանակին մեզանից հետ մնացող բազմաթիվ երկրներ վերջին տարիներին առաջ են անցել՝ ավելի հետևողականորեն ներդրումներ անելով իրենց ենթակառուցվածքներում, մարքեթինգում և միջազգային վստահության կառուցման մեջ։ Հայաստանի ինդեքսը 6,4 տոկոսով ցածր է համաշխարհային միջին 4,07 միավորից և 13,2 տոկոսով զիջում է «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի միջին 4,39 միավորին, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը միայն համաշխարհային մրցակցության բարձր չափանիշները չեն, այլ նաև մեր անմիջական տարածաշրջանում ձևավորված մրցակցային ֆոնին համընթաց չզարգանալը։

Այս պատկերն առավել ցայտուն է դառնում, երբ այն դիտարկում ենք զբոսաշրջիկների թվաքանակի աճի հետ մեկտեղ։ Վերջին տարիներին Հայաստան այցելողների թիվն իսկապես աճել է, սակայն այդ աճի բնույթը, մեծ հաշվով, զբոսաշրջության ոլորտի հետ կապ չունի։ Ռուս-ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքի զինված հակամարտությունների և տարածաշրջանային այլ ցնցումների հետևանքով Հայաստան են եկել կամ այստեղ հաստատվել ու ժամանակավորապես ապրել զգալի թվով մարդիկ, որոնց ներհոսքը պայմանավորված է եղել առավելապես արտաքին, հաճախ ժամանակավոր հանգամանքներով։

Երբ երկրի ինդեքսը և վարկանիշը տարեցտարի վատանում են, իսկ զբոսաշրջիկների թիվը միաժամանակ աճում է, դա լավագույն ապացույցն է, որ աճը ոչ թե համակարգային քաղաքականության արդյունք է, այլ արտաքին բարենպաստ պայմանների հետևանք։ Պետության մոտեցումը կարելի է բնութագրել որպես «պասիվ կառավարում»՝ զուգորդված ինքնաբուխ աճի սպասմամբ՝ առանց այն կայուն մրցակցային առավելության վերածելու հստակ գործիքների։

Եթե ուշադիր դիտարկենք ինդեքսի կառուցվածքը, ապա առավել մտահոգիչ է այն, որ վատթարացումը գրանցվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հիմնական ուղղությամբ։ «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը թե՛ գնահատականի, թե՛ դիրքի վատթարացում է գրանցել։ Այս ենթաինդեքսի շրջանակում առավել ահազանգող է «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի առաջնայնություն» հիմնասյան անկումը՝ վարկանիշային դիրքի ութ հորիզոնականով նահանջով։ Այս ցուցանիշն, ըստ էության, արտացոլում է, թե ինչ չափով է պետությունը ոլորտը դիտարկում որպես առաջնահերթություն՝ ռազմավարություններով, բյուջետային ծախսերով, մարքեթինգային ջանքերով և քաղաքական կամքով։ Երբ հենց այս հիմնասյունն է զգալիորեն վատթարանում, ակնհայտ է դառնում, որ հայտարարությունների և իրական քաղաքականության միջև առկա է բաց, որը չի կարող լրացվել պաշտոնական հաղորդագրություններով։

Նույն ենթաինդեքսի «Գնային մրցունակություն» հիմնասյան անկումն իր հերթին արտացոլում է մեկ այլ իրողություն. դրամի արժևորման և ներքին գնաճի համադրությունը Հայաստանին զրկել է մատչելի ուղղություն լինելու իր ավանդական առավելությունից։ Երբ երկիրը միաժամանակ չի առաջարկում ենթակառուցվածքային բարձր որակ, չի հաղթահարում անվտանգային ընկալումները և նաև սկսում է թանկանալ, մրցակցային դիրքը բնականաբար թուլանում է, քանի որ այցելուն համեմատում է ոչ թե Հայաստանն իր անցյալի հետ, այլ այն այլընտրանքային ուղղությունների հետ, որոնք նույն գումարով ավելի կանխատեսելի ծառայություններ և ավելի ամուր վստահություն են առաջարկում։ Այս համատեքստում պատահական չէ, որ Ուկրաինայում ընթացող պատերազմից հետո Հայաստան ժամանած բազմաթիվ ռուսաստանցիներ (նաև ուկրաինացիներ) որոշ ժամանակ անց ուղղակի հեռացան Հայաստանից միայն նրա համար, որ մեր երկրում գները էական թանկ էին այլ ուղղություններից։

Հատուկ ուշադրության է արժանի «Նպաստող միջավայր» ենթաինդեքսի «Ապահովություն և անվտանգություն» հիմնասյունը, որով նույնպես գրանցվել է կտրուկ վատթարացում՝ ութ հորիզոնականով նահանջ։ Այս պարագայում կարևոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե զբոսաշրջիկի առօրյա անվտանգության՝ հանցագործությունների կամ փողոցային վտանգների մասին է, այլ ավելի լայն համատեքստի, որը ձևավորում է միջազգային ընկալումը։ Զեկույցի անբաժանելի մաս կազմող տվյալների բազայում Հայաստանի վերաբերյալ միջազգային գնահատականներում գերակշռում են աշխարհաքաղաքական անկայունության, սահմանային լարվածության և ռազմաքաղաքական ռիսկերի վերաբերյալ ընկալումները։ Այլ խոսքով՝ ցուցանիշը չափում է ոչ միայն օբյեկտիվ իրավիճակը, այլև այն, թե ինչպես է երկիրը տեսնում արտաքին աշխարհը՝ ճանապարհորդական խորհրդատվությունների, ապահովագրական ընկերությունների ռիսկային գնահատականների, միջազգային լրատվամիջոցների և տուրօպերատորների ընկալումների միջոցով։ Այս համատեքստում կարևոր է գիտակցել, որ ընկալումը հաճախ ավելի ազդեցիկ է, քան իրականությունը։ Պոտենցիալ զբոսաշրջիկը, որը որոշում է ընդունում իր տանը՝ համակարգչի առջև, առաջնորդվում է ոչ թե երկրի իրական առօրյայով, այլ այն ինֆորմացիայով, որն ստանում է հասանելի աղբյուրներից։ Եթե այդ աղբյուրներում Հայաստանը ներկայացվում է հիմնականում որպես սահմանային լարվածության և աշխարհաքաղաքական ռիսկերի գոտի, ապա որոշումը կայացվում է հօգուտ այլ ուղղության, նույնիսկ եթե երկրի ներսում անվտանգության իրական զգացողությունը բարձր է։

Այս իրողությունից բխում է ամենակարևոր եզրակացությունը. պետական մարմիններին չի հաջողվել միջազգային ապահովագրական և ճանապարհորդական հարթակներում փարատել Հայաստանի վերաբերյալ անվտանգային բնույթի մտահոգությունները՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները անընդհատ փորձում են հանրությանը հավաստիացնել, թե իբր խաղաղությունը վերջապես «ժամանել է»։ Սա նշանակում է, որ անվտանգության ընկալման կառավարումը չի դիտարկվել որպես զբոսաշրջության քաղաքականության ինքնուրույն ուղղություն։ Ընկալումը փոխելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք՝ միջազգային ճանապարհորդական խորհրդատվություններ հրապարակող պետական կառույցների հետ դիվանագիտական շփում, ապահովագրական և ճանապարհորդական հարթակների հետ տվյալների և ռիսկերի գնահատման հարցերով մշտական երկխոսություն, տուրօպերատորների և ճանապարհորդական լրագրողների համար ուսումնական այցերի կազմակերպում, ինչպես նաև թափանցիկ և հաճախակի թարմացվող տեղեկատվության տրամադրում երկրի իրական իրավիճակի մասին։

Բացի այդ, անվտանգության ընկալումը չի կարելի բաժանել երկրի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից։ Որքան հաջողություն արձանագրվի տարածաշրջանային կայունության համատեքստում, այնքան այդ ընկալումը կարող է փոխվել, սակայն դա չի նշանակում, որ զբոսաշրջության ոլորտը կարող է սպասել՝ առանց սեփական ջանքերի։ Պետք է հիշել նաև, որ վերջին տարիներին Հայաստանի շուրջ տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ սահմանային լարվածությունը, ռազմական բախումները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները, միջազգային լրատվական դաշտում ձևավորել են այնպիսի պատկեր, որը չի կարող արագ փոխվել միայն գովազդային արշավներով, և հենց դրա համար է անհրաժեշտ երկարաժամկետ, հետևողական ռազմավարություն, այլ ոչ թե առանձին միջոցառումներ։

Ինդեքսի մեկ այլ անհանգստացնող արդյունք է «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսը, որը Հայաստանի համար ամենաթույլ օղակն է։ Այս գնահատականով երկիրը գրեթե կրկնակի՝ 48,2 տոկոսով զիջում է համաշխարհային միջինին, վարկանիշային դիրքը վատթարացել է երեք հորիզոնականով, և 110 երկրի թվում Հայաստանը զբաղեցնում է վերջից երրորդ հորիզոնականը։ Առաջին հայացքից այս արդյունքը կարող է զարմանալի թվալ երկրի համար, որն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, եզակի բնական լանդշաֆտներ, հնագույն եկեղեցական համալիրներ, գինեգործության ավանդույթ և հյուրընկալության մշակույթ։ Սակայն Համաշխարհային տնտեսական համաժողովի մեթոդաբանության համաձայն՝ ոլորտի ռեսուրսները գնահատվում են ոչ թե երկրի պատմամշակութային կամ բնակլիմայական պոտենցիալով, այլ ըստ թվային տեսանելիության։ Այսինքն՝ չափվում է ոչ թե այն, թե ինչ ունենք, այլ այն, թե որքանով է այդ ամենը ճանաչելի և հետաքրքրություն առաջացնող համաշխարհային տեղեկատվական դաշտում։ Հայաստանի բնական ու մշակութային գրավչությունների վերաբերյալ որոնումների ծավալը սահմանափակ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցումների թիվը չնչին է, իսկ գլոբալ որոնողական համակարգերում ու հարթակներում հետաքրքրվածությունը չափազանց փոքր է։

Սա պետական մարքեթինգային արշավների անարդյունավետության ուղղակի հետևանք է, և այն վկայում է, որ երկիրը չի կարողանում իր իրական ռեսուրսները վերածել թվային միջազգային ճանաչելիության։ Հատկանշական է նաև, որ հարևան երկրների պատկան մարմինները շատ ավելի են հաջողել իրենց երկրները տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին «նպաստավոր լույսի ներքո» ներկայացնելու ուղղությամբ, ինչը ցույց է տալիս, որ ճանաչելիությունը պատահականություն չէ, այլ հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք։

Ոչ պակաս ուշագրավ է «Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսը, որի գնահատականը համաշխարհային միջինից զգալիորեն՝ 19,1 տոկոսով ցածր է։ Սա հաստատում է, որ ենթակառուցվածքները շարունակում են մնալ Հայաստանի զբոսաշրջության առավել թույլ կողմերից մեկը։ Առավել մանրամասն դիտարկելիս պարզվում է, որ ենթակառուցվածքային այս բացն առավել ցայտուն է «Զբոսաշրջային ծառայություններ և ենթակառուցվածք» հիմնասյան դեպքում, որի գնահատականը համաշխարհային միջինին զիջում է 25,4 տոկոսով։ Այս խնդրի հիմնական պատճառներից մեկը տարածքային անհամաչափ զարգացումն է։ Երևանն ու նրա շրջակայքը համեմատաբար լավ են ապահովված ծառայություններով, սակայն մայրաքաղաքից դուրս առկա են տարբեր չլուծված խնդիրներ՝ որակյալ կացության հասանելիություն, հանրային և զբոսաշրջային տրանսպորտի կանոնակարգվածություն, սպասարկման մակարդակ, վճարային ժամանակակից համակարգերի տարածվածություն և այլն։ Այս ամենի հետևանքով զբոսաշրջիկը հաճախ սահմանափակվում է մայրաքաղաքով ու մի քանի հայտնի ուղղություններով, իսկ մարզերի հսկայական պոտենցիալը մնում է չօգտագործված։ Արդյունքում զբոսաշրջության տնտեսական օգուտը բաշխվում է անհավասար, մարզային համայնքները չեն ստանում այն եկամուտները, որոնք կարող էին նպաստել տեղական զբաղվածությանը, փոքր բիզնեսի զարգացմանը և արտագաղթի նվազմանը, իսկ մայրաքաղաքի վրա ճնշումը շարունակում է աճել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ ԽուդաթյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևըՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներՌուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. ՊեսկովԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակելԵռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՇտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԻրանը անհնար է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ումՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանովԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՆոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ինԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԵգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհերԱռատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանումՆիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. ԱլենԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումՀայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնումԼենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանԱլիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախումՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելըՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանԹրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունըՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼույս չի լինելուԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկըԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջևՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԹրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրություններըԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան
Ամենադիտված