ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով
ՀասարակությունՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ հրավիրվում է կազմակերպության արտակարգ նիստ՝ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ առկա լարվածության աճի ֆոնին: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
«Ս.թ. հուլիսի 12–ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնել»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Նիստը տեղի կունենա այսօր: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Ավելին՝ այստեղ