Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խերսոնի մարզում յոթ մարդու սպանության մեջ կասկածվող զինծառայողներ Ալեքսանդր Օսիպովն ու Ալեքսանդր Կայգորոդցևը հանձնվել են ռազմական ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է տարածքային ոստիկանությունից աղբյուրը։
«Ռուս զինծառայողներ Ալեքսանդր Օսիպովը և Ալեքսանդր Կայգորոդցևը, որոնք ձերբակալվել են Խերսոնի մարզում յոթ մարդու սպանության գործով, հանձնվել են ռազմական ոստիկանությանը»,- նշում են РБК-ի լրագրողները՝ վկայակոչելով իրենց աղբյուրը։
Նշվում է, որ խոսքը Խերսոնի մարզի Պոդո-Կալինովկայում եւ Աբրիկոսովկայում տեղի ունեցած սպանության մասին է։ Նախնական տվյալներով՝ սպանվածներից մեկը գյուղապետ Լյուբով Տիմչակն է։
Ձերբակալվածներից մեկը Կայգորոդցևը նախկինում դատապարտվել է խոշոր չափերով թմրանյութեր պահելու և պատրաստելու համար։
Ապրիլի 26-ի գիշերը Պոդո-Կալինովկայում սկսել են հայտնաբերել հանցագործության զոհերի դիերը։ Նրանց վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքների հետքեր։ Բացի այդ, հանցագործության վայրում հայտնաբերվել են պայթուցիկի հետքեր։ Ընդհանուր առմամբ յոթ դի է հայտնաբերվել, որոնց մեջ նաև կանայք կան։ Կասկածյալներին անհապաղ ձերբակալել են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live