«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում խոսել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Նախարարն ասել է, որ հանցագործության հետքերը տանում են դեպի Ուկրաինա և հավելել է՝ բոլոր մեղավորները կպատժվեն, գրում է Kommersant-ը։
«Մարտի 22-ին Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են նաև դեպի Ուկրաինա։ Այս անօրինական գործողությունների և վայրագությունների բոլոր մեղավորները միանշանակ արժանի պատիժ են կրելու, դա միայն ժամանակի հարց է», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Ըստ Շոյգուի՝ ուկրաինական հակամարտությունը «ստեղծվել է» ԱՄՆ-ի կողմից, իսկ հիմա երկարացնում են այն։ Նա հայտարարել է, որ արևմտյան մասնագետներն անմիջականորեն մասնակցում են ռուսական տարածքում դիվերսիա ծրագրելուն։
«Ուկրաինայի հարվածները Զապորոժյեի ատոմակայանի վրա «առանձին մտահոգություն» են առաջացնում»,- ասել է Շոյգուն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live