Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են «Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում


Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են

Ուշադրության կենտրոնում

Սոցիալական արդարություն չկա այնտեղ, որտեղ բարձր դիրք ունեն մարդու հանդեպ հավատը կորցրածը, մերձավորի հանդեպ ատելությամբ-արհամարհանքով առաջնորդվողը, զոռբա-տգետը, մարդուն մատերիալի հետ համեմատողը, Պողոսին վերևից նայողը։ Տարածված կարծիք կա, իբր սոցիալական արդարությունը վերաբերում է բարիքների հավասար բախշմանը կամ սոցիալական նվազագույն պայմանների բավարարմանը։ Իրականում՝ սոցիալական արդարության հարցում կարևոր է մարդկանց ինքնադրսևորման և հաջողության հասնելու հավասար հնարավորությունների ապահովումը։ Այս դեպքում օրենքն ու նորմը ոչ թե խստացվում են ու ճնշում մարդուն, այլ պարզեցվում, որպեսզի մարդն անվարան կարողանա անվերջ բարելավել իր կյանքը։ Երեկ Նախագահ Արմեն Սարգսյանն, անդրադառնալով Գույքահարկի մասին օրենքին, շեշտեց՝ «Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաև մշակույթ և միջավայր»: Սա նաև սոցիալական արդարության ելակետն է, որի ամրացման արդյունքում իշխանության նախաձեռնությունն ուղղված կլինի մարդու բարեկեցությունն ու երջանկությունը բազմապատկելուն, ոչ թե հարկային ճնշմամբ Երևանի կենտրոնից դուրս շպրտելուն, ոչ թե արտագաղթի, այլ կատարելագործման դռներ բացելուն, ոչ թե հիասթափեցնելուն և լուսանցք մղելուն, այլ քաջալերելուն և ի գործ մղելուն։ Խորհրդային բռնազավթումից ազատագրված մի շարք երկրներ ընտրել են զարգացման ժողովրդավարական ուղին և ազատ տնտեսությունը, կառուցում են քաղաքացիական հասարակություններ։ Այս գործընթացի հաջողության բանալին ժողովրդավարական-քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքներն են՝ ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը։ Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածի համաձայն՝ բոլոր մարդիկ «պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»։ Երբ եղբայրությունը գերակա արժեք է, մարդն, անկախ զբաղեցրած պաշտոնից-դիրքից, չի ճնշի-ստորացնի-հալածի մարդուն, առավել ևս՝ ժողովրդին։ Մասնավորապես՝ երբ պատգամավորը Քաղաքացուն կընկալի որպես եղբայր, ապա նրա նկատմամբ արդար կվարվի, կընդունի այնպիսի օրենք ու որոշում, որոնց արդյունքում եղբայրները կստանան ինքնադրսևորման և առաջընթացի նոր հավասար հնարավորություններ, կձևավորվի միջավայր, որտեղ եղբայրներն ազատ-երջանիկ կզգան, կպահպանեն և կզարգացնեն մշակույթն ու տնտեսությունը, կբարձրացնեն Օրենքն ամեն ինչից վեր, կամրացնեն պետության միջազգային դիրքն ու հեղինակությունը։ Ցավոք, այս մոտեցումն այսօր չի գործում։ Պատճառը, թերևս, իռացիոնալ աշխարհայացքի ազդեցությամբ ձևավորված սոցիալական իռացիոնալ վախերն են, որոնց ճնշման տակ պաշտոնյան հակասոցիալական, քաղաքի դեմքն աղավաղող, մշակույթի պահպանումն ու զարգացումն արհամարհող, սոցիալական արդարությունը ոտնահարող որոշում-օրենք է ընդունում, իսկ հասարակությունը չի գտնում գործիք-միջոց, որով կարողանա պաշտպանել արդարությունը, արժեքը, մշակույթը, իրավունքը, և այդպիսով՝ մնում քաղաքացիական հասարակություն դառնալու անցումային փուլում՝ խլրդաբնում։

Թաթուլ Մկրտչյան

Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում
Ամենադիտված