Կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք. կա 12 մահ. Ապաքինվել է 515 մարդ
LifeԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից. 14563-ն' առողջացած,453-ը' մահվան ելքով,10900 այս պահին փաստացի բուժում է ստանում:Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 149–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 2-ն են)։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 113665 թեստավորում: Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 515 առողջացած։ Կատարվել է 1821 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Շարունակությունն՝ այստեղ