Ինչու է Բաքուն 30 մլն դոլարի ռազմական վարկ վերցրել

Անկարայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն օրերս հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին 200 միլիոն թուրքական լիրայի (30 միլիոն դոլար) վարկ է տրամադրել 2020 թվականի փետրվարի 25-ին ստորագրված ռազմաֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում թուրքական ռազմական արտադրանքի ձեռքբերման համար։ Նշենք, որ Թուրքիան Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկն է ռազմական ոլորտում, եւ պաշտոնական Բաքուն ակտիվորեն գնում է թուրքական պաշտպանական արտադրանքի որոշ տեսակներ։

Բայց, չնայած այդ ոլորտում վերջին տասնամյակներում նկատելի առաջընթացին, Թուրքիան չունի սեփական ավիացիա ու տանկեր, եւ նրա զինանոցում F-16 ամերիկյան կործանիչներ, գերմանական ու ամերիկյան “Leopard”, “М60”, “М48” տանկեր են, որոնք մշակվել են տասնամյակներ առաջ ու արդեն հնացած են։

Սեփական մշակման Ալթայ տանկի նախագիծը դեռ դոփում է տեղում՝ շարժիչի մշակման հարցում բարդությունների պատճառով։ Որոշ հաջողություններ կան միայն տիեզերական արբանյակների մշակման, T129 “Аtak” հարվածային ուղղաթիռի, տարբեր հրթիռային համակարգերի, “Firtina” 155 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային համակարգի, անօդաչու թռչող սարքերի ռադիոէլեկտրոնային “Koral” համակարգերի, ինչպես նաեւ ավելի պակաս նշանակալի համակարգերի մշակման գործում (հակաականանետային ռադիոտեղորոշման համակարգ, կառավարվող մարտագլխիկներ, հրաձգային զենք եւ այլ փոքր արտադրանքներ)։ Թուրքիայի ռազմարդյունաբերության համալիրում տեխնոլոգիական տոն են տալիս տասնյակ փոքր ընկերություններ, ինչպես նաեւ մի քանի խոշորներ, ինչպիսիք են  Aselsan, Roketsan, որոնց արտադրանքն արտահանվում է։

Այդուհանդերձ, աշխարհքաղաքական իրադարձությունները եւ Թուրքիայի բարդ հարաբերություններն իր հարեւանների ու ԱՄՆ հետ, նախագահ Էրդողանի նորօսմանական հավակնությունների եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ ներքին խնդիրների հետ միասին ստիպում են զարգացած ռազմարդյունաբերությամբ երկրներին չհամագործակցել Թուրքիայի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Այդ պատճառով, ժամանակակից պահանջներին համապատասխան սպառազինություն ապահովելու համար Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը ելքեր է փնտրում դեպի այլ պետություններ ոչ միայն պաշտպանական ոլորտում համատեղ գործակցության, այլ նաեւ սեփական արտադրանքի իրացման համար, ինչպես տեսնում ենք «եղբայրական» Ադրբեջանին սպառազինության մատակարարման վարկի օրինակով, որը խիստ տարօրինակ է թվում այն առումով, որ Բաքուն միշտ հայտարարել է իր հզոր ֆինանսական հնարավորությունների ու կանխիկ վճարելու սովորության մասին։

Հաշվի առնելով դա եւ Ադրբեջանի իշխող էլիտայի ներկայացուցիչների օֆշորային սկանդալների՝ ջրի երես դուրս եկող փաստերը, ամենայն հավանականությամբ այդ գործարքը պարզապես փողերի լվացման սցենար է, եւ Բաքվի «ստվերայինները» դեմ չեն հերթական անգամ ձեռքերը տաքացնել ատկատների վրա, առավել եւս, որ 30 միլիոն դոլարով որեւէ լուրջ սպառազինություն չես գնի։

Բաքվում վախեցած են, ինչու է ռուսական ռազմական ավիացիան օդ է բարձրացել Հայաստանի երկնքում Հայ հաքերները հայտնում են, որ անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի կայքը․ Սամվել Մարտիրոսյան «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր Տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղում կամ ավելի ճիշտ մեր բաժին խրամատում. Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հազարից անցել է «Փաստ». Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից Տասը վիրավոր ունենք, մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տեղեկություններ Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք, 11 մահ Երեւանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված. Ահազանգ ԱԻՆ-ում Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է Տավուշում զոհված զինծառայողները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով Կգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ ոչ. երկու ճանապարհն էլ ռիսկային է նրա համար. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցված
Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
website by Sargssyan