Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, այլ նաև՝ Նիկոլի "գրպանում" գտնվող ՍԴ

 
ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունները մոլորություն է բարեփոխում կոչելը։
Նախ՝ սահմանադրական որևէ փոփոխություն ռացիոնալությունից դուրս է գալիս, եթե դրա շուրջ գոյություն չունի քաղաքական, հանրային կոնսենսուս։
Քաղաքական կոնսենսուսի մասին ավելորդ է անգամ խոսելը, երբ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են միայն իշխող խմբակցության անդամների քվերակությամբ՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայությամբ։
Ցավոք, դժվար է խոսել նաև հանրային կոնսենսուսի մասին, որովհետև սահմանադրական փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ դրվել և ընդունվել է հապճեպ՝ առանց հանրային դիսկուրսի։
Երկրորդ՝ գործող սահմանադրական կարգավորումներով հնարավոր չէ հասնել իրապես անկախ ՍԴ ձևավորմանը։ Դրան հնարավոր է հասնել բացառապես նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով։
Երրորդ, հեղափոխության թիմի կադրային քաղաքականության արատավոր սկզբունքները հաշվի առնելով՝ վստահաբար ՍԴ դատավորների երեք թափուր տեղերը համալրվելու են Նիկոլ Փաշինյանին անձնապես հավատարմություն հայտնողների շրջանակից, ըստ այդմ՝ շատ շուտով մենք կունենաք նոր կախյալ ՍԴ, այս անգամ՝ ոչ թե նախկինների, այլ՝ Փաշինյանի գրպանում։
Այս թեզերի հետ դժվար է վիճելը ու մի մանիպուլացրեք, թե իբրև Հրայրին եմ պաշտպանում, առավել ևս՝ օրակարգ մի բերեք Քոչարյանի թեման, որովհետև մշտապես ասել եմ ու էլի կրկնում եմ՝ Մարտի 1-ի բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրինական դատավարության արդյունքում։
Իմ ցանկությունը շատ մարդկային ու ռացիոնալ է․ ես ասում եմ՝ չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, այլ նաև՝ Նիկոլի "գրպանում" գտնվող ՍԴ։
 
Փաշինյանի ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով Չկա լավ ապագա, եթե լավ չգիտենք ու լավ չենք գնահատում մեր անցյալն ու ներկան. Միհրան Հակոբյան Ի՞նչ է նախատեսում Հանրակրթության պետական չափորոշիչը. ԿԳՄՍ փոխնախարարը 500 ուսուցչի ներկայացրել է հիմնական սկզբունքները Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել «Հայրենիք» կուսակցության քայլերը, միանշանակ, կլինեն բավականին հստակ և ամուր Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/ Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից
Ամենաընթերցված
ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու... Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, ա... Պաշտոնանկ կարվեն ՍԴ-ի հնաբնակները. Հրայր Թովմասյան... Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Ար...
website by Sargssyan