Մերկելը ԳԴՀ քաղաքացիներին կոչ է արել օգտվել կորոնավիրուսի տարածմանը հետեւելու հավելվածից
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայրենակիցներին կոչ է արել օգտվել Corona-Warn-App բջջային հավելվածից, որը հետեւում է երկրում SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածմանը, հայտնում է DW-ն։
Շնորհիվ նրանց, ով տեղադրել է հավելվածը, կարելի է վերահսկողութան տակ պահել վիրուսի հետահա տարածումը, հունիսի 20-ին հրապարակված իր ամենշաբաթյա ուղերձում նշել է Մերկելը։
Կանցլերը նշել է, որ Corona-Warn-App-ը արժանի է վստահության, քանի որ դրա մշակման ժամանակ մեծ ուշադրություն են դարձրել անձնական տվյալների պաշտպանությանը եւ IT-անվտանգության «ամենաբարձր մակարդակին»։ Մասնավորապես, խոսքը տվյալների հաջորդական գաղտնագրման եւ կեղծանվանացման մասին է, ինչպես նաեւ գեոլոկացիայի եւ տվյալների կենտրոնական պահուստի օգտագործումից հրաժարվելու մասին: Այսպիսով, «հավելվածը չգիտի, թե ով եք դուք, որտեղ եք եղել, եւ ոչ էլ կարող է պարզել այն անձանց ինքնությունը, ում հետ հանդիպել եք»,- պարզաբանել է Մերկելը:
Կանցլերը նշել է, որ Corona-Warn-App-ի օգտագործումը «բացարձակ կամավոր է», եւ եթե ինչ-որ մեկը չի տեղադրել այն, դա չի նշանակում, որ նա «անբարենպաստ վիճակում է»: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ շատ համոզիչ փաստարկներ են խոսում հավելվածի օգտին: «Դրսեւորելով խելամտություն եւ պատասխանատվության զգացում՝ մենք միասին զսպեցինք վիրուսի տարածումը», - ասել է կանցլերը՝ հիշեցնելով, որ SARS-CoV-2-ը դեռեւս սպառնալիք է, եւ «ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում»:
Corona Warn-App-ը Գերմանիայում ներբեռնման համար հասանելի է հունիսի 16-ից, այն արդեն տեղադրել է մոտ 10 միլիոն մարդ: Նմանատիպ ծրագրեր նախկինում գործարկվել էին աշխարհի մի շարք այլ երկրներում: