Իսրայելի Բարձրագույն դատարանում սկսվել են Բինյամին Նեթանյահուի հետագա քաղաքական ճակատագրի շուրջ քննարկումները
ՄիջազգայինԻսրայելի Բարձրագույն դատարանում մեկնարկել են քննարկումներ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետագա ճակատագրի շուրջ․ դատարանը պետք է որոշի՝ կարելի է արդյոք թույլ տալ վարչապետին, որի նկատմամբ քրեական մեղադրանք է առաջադրված, ձեւավորել կառավարություն, հաղորդում է Associated Press-ը։
Եթե դատարանը թույլ չտա Նեթանյահուին վերադառնալ հերթական ժամկետին, դա ամենայն հավանականությամբ կհանգեցնի աննախադեպ չորրորդ ընտրություններին մեկ տարվա ընթացքում եւ կառաջացնի նրա կողմնակիցների զայրույթը, որոնք կարող են մեղադրել դատարանին ոչ պատշաճ քաղաքական միջամտության մեջ։
Եթե անգամ դատարանը որոշում կայացնի հօգուտ վարչապետի, այդ քայլը վարչապետի քննադատների կողմից կդիտարկվի որպես երկրի հետագա թուլացում փխրուն դեմոկրատական ինստիտուտների կողմից եւ Նեթանյահուի հաղթանակ, որը հիմնված կլինի դատական հետապնդումից խուսափելու վրա։
«Բարձրագույն դատարանը կարող է իր կարծիքի հիման վրա համարձակ որոշում կայացնել։ Մյուս կողմից, եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ իրավաբանական նրբությունների, այն նույնպես հետագայում կքայքայվի»,-գրել է Haaretz պարբերականում վարչապետի քննադատներից մեկը՝ Իսրայելի նախկին վարչապետ Էդուխ Բարաքը։