Տուգանքներ՝ սահմանափակման կանոնները չպահպանելու համար

«Ազատ տեղաշարժվելու իրավունքի, ինքնամեկուսացման կամ մեկուսացման, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակման կանոնները չպահպանելու, դրանք խախտելու դեպքում ԱԺ-ն վարչական պատասխանատվություն է նախատեսել»,- ասաց Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ որպես պատասխանատվության միջոց նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով: Սակայն, եթե անձն ինքնամեկուսացման կամ ազատ տեղաշարժի սահմանափակման կանոնները խախտել է և արդյունքում գրանցվել է մեկ այլ անձի անզգուշաբար վարակելու դեպք, ապա այս դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն:

«Քրեական օրենսգրքում լիովին նոր հանցակազմ ենք ավելացրել: Եթե կանոնի խախտման արդյունքում առկա է դիտավորյալ վարակում, ապա անձն այս հանցակազմի շրջանակներում ենթակա կլինի քրեական պատասխանատվության»,-նշեց Արփինե Սարգսյանը:

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն էլ անդրադարձավ երկրում իրականացվող սահմանափակումներին:

Մհրյանը, նշեց, որ ոստիկանության ծառայողները ճանապարհներին վերահսկողություն են իրականացնում երթուղիներով, և հնարավոր են դեպքեր, որ մարդիկ չնկատեն ոստիկաններին, քանի որ վերջիններս տեղաշարժվում են երթուղու երկայնքով:

«Հրահանգ է տրված մեզ, որ մինչև 16։00֊ն պետք է բացատրական աշխատանքների միջոցով լուծենք խնդիրը, երբ քաղաքացին չունի ձևաթուղթ, սակայն 16։00-ից հետո Ոստիկանությունը կանցնի օրենքով նախատեսված գործողությունների»:

Փոխոստիկանապետն ասաց, որ 92 հոգու արդեն մեքենաներից որպես երրորդ անձ դուրս են հրավիրել, 2 ընդհանուր օգտագործման տրասնպորտային միջոցի նկատմամբ էլ համապատասխան միջոց է կիրառվել:

Ռուսաստանում դեսանտները ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստին Պարետը նոր որոշում է ստորագրել Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ Հայտնի է դարձել, թե երբ են բացվելու ԱՊՀ երկրների սահմանները Արտակարգ դեպք Երևանում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Կորոնավիրուսից ապաքինվողների մոտ նոր հիվանդություն է առաջանում Նիկիտա Մնդոյանցը «Music 20» փառատոնը երաժշտասերների կողմից պահանջված է համարում Գաբրիել Սարգսյան․ Ուրախ եմ, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում, շատ կարեւոր էր թիմի համար Վիճակագրական կոմիտեի տվյալները պետք է ռևիզիայի ենթարկել․ աշնանը լուրջ խնդիրներ կարող են առաջանալ Ադրբեջանի ՊՆ-ն վախենում է ճշմարտությունն ասելուց. թուրքագետ Տիգրան Ավինյանը խոսել է սահմանների վերաբացման մասին Սահմանին կրկին կրակոցներ են հնչել
Ամենաընթերցված
Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն...
website by Sargssyan