Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


ԽԱՅՏԱՌԱԿ ԴԵՊՔ... 23-ամյա Տիգրանը «օդնոկլասսնիկ»-ով ծանոթացել է ամուսնացած կնոջ հետ, տարել է հյուրանոց, բռնաբարել ու …

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Տիգրանն ամուսնացած է, խնամքին չորս անձ կա: Նրա մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում, վարքի և էմոցիաների խառը խանգարում» հիվանդությունը:

Տիգրանը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է ՌԴ քաղաքացի, ՀՀ Արմավիրի մարզի բնակչուհի Ալինայի (անունը փոխված է) հետ:

Համացանցային շփումների ժամանակ Տիգրանը տեղեկացել է, որ Ալինան ամուսնացած կին է, ունի մեկ երեխա:

Տիգրանն ու Ալինան փոխանակել են իրենց հեռախոսահամարները, շփվել են նաև հեռախոսազանգերով:

Զրույցներից մեկի ժամանակ Ալինան ասել է իր բնակության հասցեն: Տիգրանը ցանկություն է հայտնել հանդիպելու նրա հետ: Բայց պարզվել է, որ Ալինան սխալ հասցե է ասել:

Օգոստոսի 27-ին Ալինան իր սկեսրայրի հետ մեկնել է Երևան՝ տեսակցելու Ռուսաստանից եկած քրոջը: Մինչև Երևան մեկնելը Ալինան հեռախոսով Տիգրանին հայտնել է, որ մոտ օրերս Երևանում է լինելու, այնտեղ կհանդիպեն ու կխոսեն:

Երևանում գտնվելու ժամանակ Ալինան զանգել է Տիգրանին, ասել է, թե գտնվում է Երևանում, ցանկանում է նրա հետ հանդիպել:

Ըստ Ալինայի՝ ինքը ցանկացել է Տիգրանի հետ հանդիպել՝ իրենց վիրտուալ կապը… խզելու համար:

Օգոստոսի 27-ին, ժամը 19-ին Տիգրանն իր ընկեր Արսենի հետ պատահական տաքսիով մեկնել է Երևանի Սեբաստիայի փողոց, որտեղ գտնվել է Ալինան:

Տիգրանը մոտեցել է Ալինային, Արսենը սպասել է հեռվում: Քիչ անց Տիգրանը ճանապարհել է Արսենին, նորից մոտեցել է Ալինային ու առաջարկել է գնալ սրճարան, բայց Ալինան մերժել է: Նա «իրական կյանքում» տեսել է Տիգրանին ու… չի հավանել:

Տիգրանը պնդել է առաջարկը, ասելով, թե հակառակ դեպքում ինքը կգնա Ալինայի հետևից:

Այդ ընթացքում Տիգրանը մտել է խանութ, իր համար գարեջուր է գնել, Ալինայի համար՝ ջուր:

Ալինան խնդրել է, որ Տիգրանը ջնջի իր հեռախոսահամարը, «Օդնոկլասնիկի» կայքի գաղտնագրերը, քանի որ շուտով՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան է վերադառնալու ամուսինը, ինքը չի ցանկանում Տիգրանի հետ շարունակել շփումը:

Այնուհետև Ալինան իր դստերն ու քրոջ որդուն տարել է տուն:

Տիգրանը Ալինային զգուշացրել է, որ եթե նա հինգ րոպեից դուրս չգա, ինքը կմտնի շենք ու հարազատների ներկայությամբ նրան դուրս կկանչի:

Ալինան վախեցել է, երեխաներին տարել ու անմիջապես տնից դուրս է եկել, մոտեցել է Տիգրանին, հարցրել է, թե ինչի մասին է նա ցանկանում խոսել:

Տիգրանն ասել է, թե տեղը հարմար չէ զրուցելու համար: Նա բռնել է Ալինայի ձեռքից, անցկացրել է փողոցի հակառակ կողմը, նստեցրել է պատահական տաքսի: Գնացել են Խանջյան փողոց:

Տիգրանն Ալինային տարել է Խանջյան փողոցում գործող «Արմին» բար:

Այնտեղ Տիգրանը պատվիրել է օղի, ձիթապտուղ, կիտրոն: Նա Ալինային, ըստ դատական ակտի, ստիպել է օղի խմել ու իրեն ասել, թե սիրում է, հակառակ դեպքում սպառնացել է, թե տուն չի տանի:

Որոշ ժամանակ բարում մնալուց հետո դուրս են եկել, մտել զբոսայգի, նստել այգու սրճարաններից մեկում:

Երբ սրճարանից դուրս են եկել, Տիգրանը նորից հանդիպել է իր ընկեր Արսենին, ում ինքն էր այնտեղ կանչել:

Այգում Տիգրանն ապտակել է Ալինային, երբ վերջինս հարցրել է, թե իրեն երբ է տուն տանելու:

Պատահական տաքսիով երեքով՝ Տիգրանը, Ալինան, Արսենը, մեկնել են Թաիրով գյուղի ուղղությամբ: Կանգնել են «Օջախ Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց: Իջել են մեքենայից:

Տիգրանն Ալինային զգուշացրել է, որ իրեն նորմալ պահի, հակառակ դեպքում սպառնացել է, թե կմորթի ու կսպանի:

Մտել են հյուրանոց, սենյակ են պատվիրել:

Երեքով գնացել են հյուրանոցի լողավազանի տարածք, հետո՝ սենյակ: Այդ ժամանակ Արսենը հեռացել է:

Սենյակում Տիգրանը ստիպել է, որ Ալինան լոգանք ընդունի, հետո ինքն է հագուստը հանել ու մտել լոգասենյակ:

Ալինան, ըստ դատական ակտի, ցանկացել է պատուհանից դուրս գալ, բայց պատուհանը դրսից ցանցապատ է եղել: Ալինայի փորձերի արդյունքում ցանցի եզրը պատռվել է: Բայց սենյակում նա չի աղմկել, օգնություն չի կանչել…

Քիչ անց Տիգրանը դուրս է եկել լոգասենյակից, պահանջել է, որ Ալինան շորերը հանի: Սպառնացել է, թե այլապես ինքը կպատռի նրա շորերը ու այդպես նրան փողոց կհանի:

Ալինան հանել է շորերը, փաթաթվել է սավանի մեջ:

Տիգրանը սավանը քաշել է  նրա վրայից, բռնություն գործադրելով՝ հանել է նրա ներքնաշորերը և Ալինայի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ՝ նրա մարմնի վրա թողնելով քերծվածքներ, արյունազեղումներ ու ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այնուհետև, հյուրանոցային սենյակում Տիգրանը Ալինայի ձեռքերը բռնել է, վտանգավոր բռնություն  գործադրելու սպառնալիքով՝ «մատներդ կկոտրեմ» արտահայտությամբ, Ալինայից հափշտակել է մեկ զույգ ոսկե ականջօղերը, երկու մատանիները՝ 138 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ոսկե զարդերը նույն օրը նա գրավ է դրել «Ֆասթ կրեդիտ կապիտալ»-ում՝ 111 հազար 109 դրամով՝ Ալինային պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Տիգրան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 175 հոդվածի 1-ին մասերով: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանավորումը:

Տիգրան Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե իրենց հեռախոսազրույցների ժամանակ Ալինան ասել է, թե ամուսնուն չի սիրում, ուզում է մեկնել Հայաստանից, գնալ մոր մոտ: Նա ասել է, թե իրեն շատ է հավանում:

Ալինան է իրեն ասել, որ Երևան է գնալու: Նա ցանկացել է, որ իրենք հանդիպեն:

Երևանից նա զանգել է, նորից ասել է, որ իրեն ուզում է տեսնել: Նրա տված հասցեով ինքն Արսենի հետ գնացել է Սեբաստիայի փողոց, այնտեղ հանդիպել է Ալինային:

Վերջինս տեսել է Արսենին, խնդրել է նրան ճանապարհել, քանի որ ցանկացել է իր հետ մենակ մնալ:

Արսենը հեռացել է: Ինքը Ալինային առաջարկել է սրճարան գնալ: Նա ասել է, թե երեխաներին պիտի տուն տանի: Ի վերջո նա համաձայնել է երեխաներին տուն տանել ու նորից իջնել: Այդպես էլ արել է: Երկուսով փողոցն անցել են, նստել են պատահական տաքսի, գնացել են Խանջյան փողոց: Ալինան ասել է, թե ոչ մարդաշատ ու մութ տեղ է նախընտրում:

Ժամը 21-ի սահմաններում  մտել են «Արմին» բար, նստել են վարագույրներով փակված սեղանի շուրջ: Երեք ժամ մնացել են այնտեղ, օղի են խմել: Դուրս են եկել, նորից տեսել են Արսենին, երեքով տաքսիով գնացել են Արգավանդ գյուղի հյուրանոց:

Արսենը հաշիվը փակել ու գնացել է: Իրենք սենյակում են եղել: Ինքը պառկել է մահճակալին: Ալինան էլ եկել, պառկել է իր կողքին: Նա իր կամքով հանել է շորերը, համբուրել է իրեն: Նա է եղել սեռական հարաբերության նախաձեռնողը: Խմածության պատճառով իր մոտ չի ստացվել բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ: Ալինան է իրեն դրդել՝ «զոռով»: Պառկած ժամանակ նկարվել են: Ինքը կատակով կճմթել է նրան: Եթե ինքը նրան ստիպեր, Ալինան կարող էր գոռալ: Ամեն ինչ եղել է նրա կամքով, նա է եղել շահագրգռված, ոչ թե ինքը:

Իրենք հագնվել ու մնացել են պառկած, սիրել են իրար:

Ալինան ասել է, թե ուզում է մի ժամով տուն գնալ ու վերադառնալ:

Ինքը կասկածել է, որ նա կարող է չվերադառնալ: Այդ պատճառով առաջարկել է իր մոտ թողնել ոսկե զարդերը՝ գրավադրելու համար, քանի որ իր մոտ գումար չի եղել: Ալինան դեմ չի եղել, կամովին տվել է ոսկե զարդերը:

Երկուսով գրկախառնված դուրս են եկել հյուրանոցից: Ինքը տաքսիով Ալինային տարել է քրոջ շենքի մոտ, նույն տաքսիով գնացել է տուն: Հետո ոսկե զարդերը գրավադրել է Օպերայի մոտ գտնվող «Ֆասթ կրեդիտ»-ում:

Դատարանում Տիգրանն ասել է, որ երբ ինքն իմացել է, թե Ալինան ամուսնացած է, խզել է իրենց վիրտուալ կապը: Որոշ ժամանակ անց Ալինան «քոմենթ» է գրել, խոսել է իր հետ, սրտիկներ է ուղարկել, գրել է՝ սիրում եմ: Նա գրել է ծածկագրերով, տվել է իր հասցեն:

Ըստ Տիգրանի՝ Ալինային դրդել են ոստիկանությունում հաղորդում տալ: Նա իր կամքով է տվել ոսկեղենը, որ իրեն օգնի: Նա իր «կաշին փրկելու համար» շատ վատ բան է արել: Ինքը մեղավոր չի, մնացածը թողնում է դատարանի խղճին ու հայեցողությանը…

Դատարանում տուժողը պնդել է, որ  Տիգրանը բռնաբարել է իրեն ու ստիպելով տիրացել է ոսկեղենին: Հայտնել է, որ նյութական պահանջ չունի, բայց ցանկանում է, որ Տիգրանը պատժվի: Ինքը Տիգրանի հետ ծանոթացել է «շփվելու, ոչ թե քնելու համար»: Նրան Երևանում հանդիպել է հրաժեշտ տալու նպատակով:

Ալինան ասել է, որ Տիգրանի պատժի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը: Բայց խնդրել է մեղմ վարվել՝ ոչ խիստ, քանի որ նրա հայրը հիվանդ է…   Եթե Տիգրանը շարունակի «նստել», դրանից իրեն օգուտ չկա…

Դատարանը Տիգրան Ա.-ին մեղավոր է ճանաչել բռնաբարության  և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 175 հոդվածի 1-ին մասերով: Տիգրան Ա.-ն վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Ալինային պատկանող ոսկե զարդերը, որոնք առգրավվել, ի պահ էին հանձնվել նրան, թողնվել են նրա տնօրինությանը

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված