Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ եւ կցորդիչով մեքենաների համար փակ են
ՀասարակությունՄարտի 18-ին՝ ժամը 9:45- դրությամբ, առատ ձյան պատճառով եւ երթեւեկության անվտանգությունը ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ եւ կցորդիչով մեքենաների համար փակ են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժինը, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: