Երևանի մետրոպոլիտենը կաշխատի իր գրաֆիկի համաձայն
Հասարակություն«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, հայտարարություն է տարածել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Եղեք առողջ և անվտանգ»։