ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված իրենց 10 զինծառայողների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական, հաղորդում է Fox News-ը:

Բացի այդ աշխատակիցներից, նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է ՊՆ եւս մեկ աշխատակից, ինչպես նաեւ նախարարության ներկայացուցիչների ութ բարեկամներն ու երկու պայմանագրային զինծառայող:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր ԱՄՆ տարածքում ողջ աշխատակազմի համար ուղեւորությունները դադարեցնելու մասին:

Դեռեւս հայտնի չէ՝ կան արդյոք կորոնավիրուսով վարակվածներ Պենտագոնի շենքում:

Հայտնի է միայն Կալիֆոռնիա նահանգի Միրամարում՝ ռազմաբազայում, երկու զինծառայողների վարակվելու փաստը: Նրանք գտնվում են կարանտինում եւ չեն շփվում միմյանց հետ: Կապիտան Մեթյու Գրեգորի խոսքով՝ դա կարող է վկայել, որ կորոնավիրուսը տարածվել է ռազմաբազայի ներսում:

Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա. Արսեն Թորոսյան ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի. ԱԳՆ Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը. «Փաստ» Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության և հիմնավորումների. «Փաստ» Reuters. Չինաստանը հայտնել է չորրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի նվազեցման մասին Նոր որոշում. Առավել շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ ԱՁ-ներին 68-136 հազար դրամ աջակցություն կտրվի ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ-ի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր Գրիզմանը նշել է՝ որ համարով է ցանկանում խաղալ «Բարսելոնայում» Այս պահին 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. նախարար Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար Ենթադրվում է, որ մարդը կարող է ստե՞լ, տվյալներ չտրամադրե՞լ Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան Տիմոշենկոն հայտնել է Ուկրաինայում պատրաստվող «դարի խարդախության» մասին
Ամենաընթերցված
Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը... Մեկուսացված զինծառայողները հայտնել են իրենց համաձա... Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ու... Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկ... Որ հյուրանոցում են ինքնամեկուսանալու «Նորք» ԻՀԿ-ի ... Միասնականության և գլոբալ մոտեցումների շնորհիվ է մի... Սոցիալական պետությանը բնորոշ՝ Ծառուկյանի կողմից մա... Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մ... Վարկառուների վերաբերյալ Գ.Ծառուկյանի առաջարկած գլո... Հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ․ Էդուար... Վանաձորում չեն աշխատելու թեթև արդյունաբերության հի... Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լր... Ձեռնպահ մնացեք ՊՆ-ի անունից կամ նախարարության համա... Որ առևտրի կենտրոնները կշարունակեն աշխատել
website by Sargssyan