Այսօր Բանակի օրն է՝ Հայոց բանակը դարձավ 28 տարեկան։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։
1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը պատմական որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», որով էլ իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծման մասին:
Հայոց բանակը, հայ զինվորը բազմիցս է ապացուցել, որ տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակն է: 28-ամյա երիտասարդ, բայց միևնույն ժամանակ փորձառու և հզոր հայոց բանակ, շնորհավո՛ր տոնդ: