Boeing-737-ի կործանման հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիների չկան. ԱԳՆ
ՀասարակությունԱրտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ, նախնական տվյալներով, Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան։
Հիշեցնենք, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ:
ՈՒկրաինական PS752 չվերթը առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 5:42-ին մեկնել է Թեհրանից, և դադարել է տվյալների փոխանցումը երկու րոպե հետո` Մոսկվայի ժամանակով 5:44-ին:
168 ուղևորներ և անձնակազմի 9 անդամներն էլ զոհվել են: