Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է

Ուսանողների միջազգային օրը (International Students' Day) նշվում է նոյեմբերի 17-ին։ Այն սահմանվել է 1941թ․՝ ֆաշիզմի դեմ պայքարող երկրների ուսանողների միջազգային հանդիպման ժամանակ, որն անցկացվում էր Լոնդոնում, սակայն նշվել սկսել է 1946թ․, գրում է Calend.ru-ն։

Ամսաթիվն ընտրվել է չեխ հայրենասեր ուսանողների պատվին։

Իհարկե, այս տոնը ասոցացվում է երիտասարդության, ռոմանտիկայի եւ ուրախության հետ, սակայն նրա պատմությունը, որը սկսվել է Չեխոսլովակիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կապված է ողբերգական իրադարձությունների հետ։

1939թ․ հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում պրահացի ուսանողները եւ նրանց դասախոսները դուրս են եկել ցույցի, որպեսզի նշեն Չեխոսլովակյան պետության կազմավորման (1918թ․ հոկտեմբերի 28) տարելիցը։ Օկուպանտների ստորաբաժանումները ցրել են ցույցը, որի ժամանակ սպանվել է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը։

1939թ․ նոյեմբերի 15-ին Օպլետալի հուղարկավորությունը կրկին վերաճել է բողոքի ցույցի։ Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականները եւ էսէսականները շրջապատել են ուսանողական հանրակացարանը։ Ավելի քան 1200 ուսանողներ ձերբակալվել եւ տարվել են Զակսենխաուզենի համակենտրոնացման ճամբար։ Ինը ուսանողների եւ ակտիվիստների առանց դատի մահապատժի են ենթարկելՊրահայի Ռուզինա շրջանի բանտում։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բուհերը մինչեւ պատերազմի ավարտը փակվել են։

Այդ իրադարձությունների պատվին էլ հիմնադրվել է Ուսանողների միջազգային օրը, իսկ հետպատերազմյան տարիներին դրա տոնումը հաստատվել է Ուսանողների համաշխարհային կոնգրեսում, որը տեղի է ունեցել Պրահայում, 1946թ․։ Եւ այդ օրվանից այն ամեն տարի նշվում է։

«ԱԿՈՒՆՔ»-ը 45 տարեկան է Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա». Գ.Ծառուկյանը՝ արաբ ներդրողների վերադարձի մասին Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց Մեսիի հեթ-տրիկը և «Բարսելոնայի» վստահ հաղթանակը (տեսանյութ) Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա.Եղանակը Հայաստանում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան առթիվ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. Նա հոսպիտալացվել է Ապամիջուկայնացման մասին հարցը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից. ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Հրազդանում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մեքենայում Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցված
Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա Վա... «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարա... «Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավե... Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ
website by Sargssyan