Պլաստմասե տակառից 155.000 դրամ էր գողացել
ՀասարակությունՕգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժնում Նորատուս գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ օգոստոսի 29-ի ժամը 14.30-ից մինչև օգոստոսի 30-ի ժամը 18-ը` օգտվելով իրենց բնակարանի նկուղի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են ներս և պլաստմասե տակառից գողացել 155.000 դրամ: Այս մասին հատնում են ՀՀ Ոստիկանությունից:
Բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած համապատասխան միջոցառումներով պարզել են, որ նշված գողությունը կատարել է Հացառատ թաղամասի 65-ամյա մի բնակչուհի:Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: