Արդեն մի քանի տարի է, որ Ջերմուկում ոչ սարյակ կա, ոչ ծիծեռնակ, մինչդեռ առաջ լիքն էր. Ջերմուկցին՝ Փաշինյանին
Ուշադրության կենտրոնումԱրդեն մի քանի տարի է, որ Ջերմուկում ոչ սարյակ կա, ոչ ծիծեռնակ, մինչդեռ առաջ լիքն էր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշեց քաղաքի բնակիչներից մեկը՝ Օհան անունով:
Փաշինյանն արձագանքեց, որ Ամուլսարի հանքը դեռ չի գործում եւ ծիծեռնակների անհետանալը Ամուլսարի հետ կապ ունենալ չեն կարող. «Դա կարող է լինել նաեւ ասֆալտ անելու, ճանապարհ սարքելու, թունել բացելու հետեւանքով, որովհետեւ դրանք եւս էկոլոգիայի համար լավ չեն»:
Ջերմուկցու խոսքով, օդն աղտոտվել է, դա է պատճառը. «Կովը շքում են սարը, խոտը չի ուտում, իջնում ներքեւից է ուտում»:
Փաշինյանն էլ կատակեց, թե կովը խռովել է: