Ղրղզստանի նախկին նախագահի տան գրոհի ժամանակ տուժածների թիվը հասել է մինչեւ 48-ի
ՀասարակությունՉույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում հատուկ նշանակության ջոկատի կողմից Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի տան գրոհի ժամանակ վնասվածքներ եւ վիրավորումներ ստացածների թիվը հասել է մինչեւ 48-ի: Հինգշաբթի այս մասին հայտնել է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը:
«Բժշկական օգնության դիմածների թիվը կազմել է 48, նրանցից 9-ին ուղարկել են ամբուլատոր բուժման»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է հատուկ ստորաբաժանման մարտիկ: «Չորս մարդ հոսպիտալացվել է հրազենային վիրավորմամբ»,- նշել է երկրի առողջապահության նախարարությունը: Բոլոր տուժածները Բիշքեկի եւ Չույսկու մարզի հիվանդանոցներում են: