Չինական ակվապարկում «ցունամիի» հետեւանքով լողավազանում 44 մարդ է տուժել
ՄիջազգայինՉինական ակվապարկն իր «լողավազան ցունամին» փակել է այն բանից հետո, երբ մեքենայի խափանումը հսկայական ալիք է առաջացրել, որից տասնյակ մարդիկ են տուժել, հաղորդում է CNN-ը:
Վախեցած լողացողների վրա թափվող հսկայական ալիքի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լունցզինի ակվապարկում՝ Հյուսիսային Կորեայի հետ սահմանին:
Ընդհանուր առմամբ տուժել է 44 մարդ:
Կատարվածի փաստով մի շարք գերատեսչությունների՝ ԱԻՆ-ի, Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունների կողմից համատեղ հետաքննություն է նախաձեռնվել:
Հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ ցունամին առաջացել է տեխնիկական անսարքությունների պատճառով: Իշխանությունները հերքել են վարկածն այն մասին, որ հսկայական ալիքն առաջացրել է հարբած տղամարդը: