Ոստիկանությունն ազատ արձակեց բերման ենթարկված ակտիվիստներին (տեսանյութ)
ՀասարակությունՈստիկանությունն ազատ արձակեց քաղաքապետարանի մոտից բերման ենթարկած Սոնա Աղեկյանին և մյուս քաղաքացուն, որոնք, ի նշան բողոքի, հավաքել էին աղբն ու բերել քաղաքապետարան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի աղբահանության վիճակի վերաբերյալ:
Նրանց, սակայն, չէր հաջողվել քաղաքապետարանի շենքի աստիճաններից այն կողմ անցնել, քանի որ ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել դա անել: