ԼԳԲՏ անձանց իրավապաշտպանները քննադատել են հոգևորականին իր թվիթի պատճառով
ՄիջազգայինԱմերիկյան Ռոդ Այլենդ նահանգից կաթոլիկ հոգեւորական Թոմաս Թոբինը ենթարկվել է ԼԳԲՏ անձանց իրավապաշտպանների հարձակումներին թվիթերյան իր էջում հայտարարություն հրապարակելուց հետո այն մասին, որ ԼԳԲՏ-ին նվիրված միամսյակը «հակասում է կաթոլիկ հավատքին ու բարոյականությանը», հաղորդում է Associated Press-ը:
Նա նաեւ գրել է, որ ԼԳԲՏ համայնքի միամսյակին նվիրված միջոցառումները հատկապես վտանգավոր են երեխաների համար:
Հոգեւորականի թվիթը բուռն արձագանք է առաջացրել ԼԳԲՏ անձանց իրավապաշտպանների շրջանում. հոգեւորականի թվիթը մեկնաբանել է 60 000 մարդ:
Հայր Թոմասի ամենամոլի հակառակորդներից է դերասանուհի Միա Ֆերոուն, որն անվանել է հոգեւորականի մեկնաբանությունը «անարգանք եւ ֆանատիզմ»:
Բացի այդ, դերասանուհին եւ հոգեւորականի մյուս քննադատները հիշեցրել են նրան Հռոմեական Կաթոլիկ եկեղեցում մանկապղծության սկանդալային դեպքերի մասին: