Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Ներդրումային ծրագրերով որքա՞ն աշխատատեղ է ստեղծվել. Նախարարը թվեր է ներկայացրել վարչապետին

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող հարկային ու մաքսային արտոնությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել եւ Չինաստան կատարած իր աշխատանքային այցերին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ հաջող է գնահատում այդ այցերը, եւ առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն՝ կոնկրետ ուղղություններով կոնկրետ պայմանավորվածությունների հետ կապված հարցերը քննարկելու համար:

Այնուհետեւ քննարկվել են խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, շրջանառու միջոցների եւ հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացած, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի մինչեւ 3 տարի ժամկետով տարաժամկետում ստացած ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Նախարարը նշել է, որ ներմուծման մաքսատուրքից ազատումը գործում է ՀՀ կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ եւ ներկայացրել ընկերությունների կողմից սահմանված ժամկետում ներկայացված հաշվետվությունների հիման վրա ձեւավորված փաստացի տվյալները:

Առ այսօր նմանատիպ արտոնություններ է տրվել 106 ընկերության, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է 554 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչ օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ: 41 ծրագիր՝ 481 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով եւ 3400 նախատեսվող աշխատատեղերով, հաստատվել է 2018թ. երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ 31 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ:

Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը գործում է 2009 թվականից: ԱԱՀ արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ: 

Ըստ կարգով նախատեսված 2018 թ. տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:

30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով:

Նշված հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են մաքսատուրքից ազատման եւ ԱԱՀ տարաժամկետման արտոնություններ ստանալու կարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք ուղղված կլինեն ընկերությունների հաշվետվողականության եւ արտոնությունների հասցեականության բարձրացմանը: Արծարծվել են, մասնավորապես, արտոնությունների տրամադրման գործընթացների պարզեցմանը, ծրագրերի ընթացքի հրապարակայնության բարձրացմանը, մոնիթորինգի համակարգի բարելավմանը վերաբերող եւ այլ հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է նշված արտոնությունների գծով կառավարության անհատական որոշումներից անցումը ընդհանուր կարգավորման եւ հանձնարարել պատասխանատուներին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել կանոնակարգող փաստաթղթերի լրամշակված նախագծերի փաթեթ: Հաջորդիվ զեկուցվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղտեխնիկայի եւ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության (լիզինգ), ոռոգման արդիական  համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, «խելացի» անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության, տեղական սերմնաբուծության ծրագրերի միջանկյալ արդյունքներին: Նշվել է, որ ծրագրերն իրականացվում են նախատեսված միջոցառումների եւ աշխատանքների շրջանակում:

Վարչապետը, կարեւորելով գյուղի եւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի պատշաճ իրականացումը, միեւնույն ժամանակ անհրաժեշտ է համարել ֆերմերների եւ գյուղացիական տնտեսությունների հետ խորհրդատվական եւ իրազեկման աշխատանքների շարունակական իրականացումը: «Կառավարության անդամները, նախարարությունները, փոխնախարարները, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա: Սա ամենակարեւորն է: Այսինքն՝ ինքն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի եւ բացատրի՝ մենք ինչ ենք անում, ինչ պետք է անենք, ինքն ինչ պետք է անի: Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրին, եւ կարեւորելով այդ ցիկլի անխափան ապահովումը, հանձնարարականներ տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

 

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված