Չարենցի փողոցում ատրճանակից օդ է կրակել
ՀասարակությունՄայիսի 12-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Չարենցի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, ում մոտից հայտնաբերվել է գազային ատրճանակ`թույլտվությամբ, 1 փամփշտատուփ եւ 1 գազային փամփուշտով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Անդրանիկ Ղ.-ն նույն օրը, ժամը 07.30-ին, Չարենցի փողոցում անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ եւ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած ատրճանակից օդ է կրակել:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: