Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Հայկականության նոր ճարտարապետություն կերտելու մասին. Միքայել Մինասյանի հոդվածը՝ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում

Հասարակություն

Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում հրապարակվել է Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի հեղինակային հոդվածը՝ «Հայկականության նոր ճարտարապետություն կերտելու մասին» վերնագրով։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հայկական ազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Սփյուռքի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ համահայկականության նոր, համարձակ ու արդյունավետ ճարտարապետության հարցը։ Հայաստան-Սփյուռք գործակցության ընկալումների ու տարվող քաղաքականության, օրակարգերի ձևավորման ու առաջմղման այն մոդելը, որն ունենք այսօր, ձևավորվել է նախորդ դարում և ոչ ամբողջությամբ է համարժեք ժամանակի պահանջներին։ Իսկ եթե անկեղծ, այն այսօր արդյունավետության տեսանելի ճգնաժամ է ապրում։ Իներցիայի թելադրանքով մենք շարունակում ենք հիմնականում անել այն, ինչ տասնամյակներ շարունակ արել ենք և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, մինչդեռ էապես փոխվել է աշխարհը, դրա զարգացման ռիթմը, ալգորիթմները, բացի այդ կենսական փոփոխությունների է ենթարկվել հայկական աշխարհը, միջավայրը, առաջնահերթությունները, ինչպես նաև հայկական պետականության` որպես հայության քաղաքական ամենակարևոր նախագծի պոտենցիալը, դերն ու կարիքները։

Մեզ անհրաժեշտ է համարձակ հայացք՝ հիմքում ունենալով վստահությունը սեփական ուժերի հանդեպ և ժամանակի տված հնարավորությունների ու մարտահրավերների գերճշգրիտ ընկալումը։ Մենք կարիք ունենք գիտակցելու, որ արդի ցանցային աշխարհի ռիթմը և ժամանակը կարող են մեր օգտին աշխատել, եթե կարողանանք ռեսուրսներն արդյունավետ օգտագործել։ Միայն թե չուշանանք։ Աշխարհի հայկականությանը պետք է նոր երազանք, նոր թռիչք, նոր ճարտարապետություն, ընկալումների ու գործողությունների նոր բանաձև։

Անհեռանկարային է նման մասշտաբային բեկումն ակնկալել «ներքևից». անզեն աչքով էլ տեսանելի է՝ առանձին վերցրած անգամ ամենահաջողված նախաձեռնությունները, հայեցակարգերը, գաղափարներն ու փորձերը, լինեն Հայաստանում թե Սփյուռքում, շարունակում են մնալ սոսկ հաջողության ու ներշնչանքի եզակի կղզյակներ, որոնք, ժամանակի բերած փորձություններից հնանալով ու մաշվելով` այդպես էլ չեն դառնում համազգային բանաձև, չեն գործարկում հայկականության «հարատևության շարժիչը»։ Ակնհայտ է, որ նման խիզախ ճարտարապետության նախաձեռնողի ու համակարգողի դերում պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես համայն հայության քաղաքական խարիսխ, պետականություն, որ կոչված է բացեիբաց սպասարկելու ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև իր հայրենակիցների շահերը՝ անկախ իրենց բնակության վայրից։

Միայն նոր, խիզախ ճարտարապետությունը հնարավորություն կտա շրջանցել միմյանցից ունեցած սպասումների ու հիասթափության պարբերական ալիքների հետևանքով չբարձրաձայնվող այն որոշակի շփոթը, որը տևական ժամանակ է թևածում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Միշտ չէ, որ մենք Հայաստանում համակարգված գիտենք, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում Սփյուռքից, բայցև հաճախ մեղադրում ենք ողջ Սփյուռքին կամ առանձին վերցրած նրա այս կամ այն հայտնի ներկայացուցչին՝ ինչ-որ մի իրավիճակում ինչ-որ մի բան չանելու, մեր հույսերը չարդարացնելու համար։ Նույնկերպ, Սփյուռքը համակարգված չգիտի, թե առաջնահերթությունների ինչ աղյուսակ ու ինչ ակնկալիքներ ունի մեր պետականությունը, և ինչ բանաձի շուրջ ու ինչպես է հնարավոր համադրել ջանքերը։ Մյուս կողմից, Սփյուռքն` իր առանձին շերտերով, ունի իր հստակ ակնկալիքները Հայաստանից, որոնց մասին միշտ չէ, որ բարձրաձայնվում է։

Տեղեկատվական հեղափոխության ու տեխնոլոգիական գերակայության, ցանցային գերիշխանության մեր ժամանակներում Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի հայկական աշխարհի հանգույցի՝ հաբի, կենտրոնակայանի առաքելությունը։ Որպես գլոբալ ազգի քաղաքական մեգանախագիծ` Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է դառնա աշխարհում առաջին գլոբալ պետությունը, առաջին ցանցային պետությունը, առաջին առցանց պետությունը, երբ հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար, զգացմունքային հարթությունից դուրս ու դրանից էլ բարձր, Հայաստանը կլինի իրենը՝ անկախ իր բնակության վայրից, իսկ ժամանակի թելադրած ընթացիկ միգրացիոն տեղաշարժերը չեն խաթարի համաշխարհային այդ ցանցում իր ներգրավվածությանը, դերակատարությանն ու ազգային հարացույցին։

Հայկականության նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի մեր հայրենակիցներին հյուրընկալած երկրներում հայության դիրքերի համակարգված ուժեղացում՝ Հայաստանի Հանրապետության տեսանելի ու ոչ տեսանելի մասնակցությամբ. ազգային դիմագիծը պահելով հանդերձ՝ այդ հասարակություններին մեր հայրենակիցների առավելագույն ինտեգրում (որևէ կերպ բացառելով գետտոյացման վտանգը), նրա տնտեսական ու քաղաքական դիրքերի կազմակերպված առաջմղում։ Երազանքից կիրառական քաղաքական հարթություն է պետք տեղափոխել մեր հայրենակիցների՝ իրենց բնակության վայրերում իշխանության ձևավորմանը մասնակցելու, իրենց ունեցած տնտեսական-քաղաքական դերն ամրապնդելու, իրենց մասնագիտացման ոլորտներում առաջ գնալուն սատարելը։ Տվյալ երկրի հայ համայնքի շահերի առաջմղման թեզերն ու առաջարկություններն այլևս պետք է բարձր մակարդակի միջպետական հանդիպումների, միջպետական երկկողմ հարաբերությունների օրակարգերի մշտական ու պարտադիր մաս կազմեն։

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ու պետք է ընկալվի որպես անվտանգության աներկբա և երկաթյա երաշխավոր աշխարհի ցանկացած երկրում ապրող մեր հայրենակցի համար, նրա կողքին լինի բոլոր իրավիճակներում։ Աշխարհի ցանկացած երկրում ապրող և հայկականության գլոբալ ցանցում ներգրավված մեր յուրաքանչյուր հայրենակից պետք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը իր ունեցած խնայողությունները պահելու ու անձեռնմխելիությունը երաշխավորելու լավագույն վայրն է. մեր պետականությունը պետք է դառնա հայկական կապիտալի անվտանգության ամենաարդյունավետ երաշխավորը։ Նա պետք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պարագայում, կյանքի ոչ մի իրավիճակում այլ պետությունների ու նրանց արդարադատության առաջ անպաշտպան չի թողնում իր հայրենակիցներին։ Մեր պետականությունը աշխարհասփյուռ հայության համար պետք է դադարի ընկալվել իբրև անշոշափելի, լոկ միայն հոգևոր հայրենիք։ Այն հայկականության համար պետք է վերածվի ուժի, հպարտության ու անվտանգության կիրառական աղբյուրի։ Որևէ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետությունը պետք է հաշվի առնի գլոբալ ազգի օրակարգն ու նրա հավաքական շահը։

Հայկականության հավաքական ուժը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության առաջընթացի, բարեկեցության ու արդիականացման առաջնային աղբյուրը։ Ապագայի նման հարացույցը պետք է պատասխաններ փնտրի ու գտնի նաև Մայր Հայրենիքում առկա կենսական հարցերից մեկի՝ ժողովրդագրական խնդիրների լուծմանը։ Հայրենադարձության ու Մայր Հայրենիքում հայահավաքի գաղափարը պետք է ձեռք ձեռքի տված քայլի աշխարհի տարբեր երկրներում հայության դիրքերի ու կարողությունների բազմապատկման ռազմավարության հետ: Ու սա հնարավոր է»։

Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում
Ամենադիտված