Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արած հայտարարությանը

Քաղաքականություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ուզում է ՀԱՕԿ-ից հետ վերցնել Ծաղկաձորի ճոպանուղին: Նրան պատասխանում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: 

- Պրն․ Ռոստոմյան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը օրերս ասել է, որ առաջիկայում փաթեթ է ներկայացնելու կառավարությանը՝ Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ-ից հետ վերցնելու առնչությամբ։ Ծանո՞թ եք այս հայտարարությանը:

- Իհարկե՛, ծանոթ եմ Կոտայքի մարզպետի տվյալ հայտարարությանը, բայց պետք է նշեմ՝ մարզպետը շատ լավ տեղյակ է, որ ճոպանուղու անմիջական կառավարումը չի իրականացնում ՀԱՕԿ-ը, այն տրված է մասնավոր կազմակերպության կառավարմանը: Եվ, եթե Կոտայքի մարզպետը ճոպանուղու հետ կապված որևէ թերացում էր նկատել, ապա նա կարող էր պարզապես դիմել տվյալ կազմակերպությանը, և, վստահաբար, խնդիրը անմիջապես կշտկվեր: Այլապես այն, ինչ այժմ պատրաստվում է անել Կոտայքի մարզպետը, դա ուղղակի փորձ է՝ պետական մարմնի կողմից որոշակի ազդեցություն և միջամտություն ունենալ ՀԱՕԿ-ի՝ որպես հասարակական կազմակերպության բնականոն գործունեության վրա: Այս տարիների ընթացքում պրն․ Ծառուկյանի կողմից ահռելի ներդրումներ են կատարվել, որպեսզի Ծաղկաձորի ճոպանուղին գործի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով և՛ հայաստանցի, և՛ իրենց մարզումները Ծաղկաձորում անցկացնող միջազգային մարզիկների, և թե՛ զբոսաշրջիկների անվտանգությունը։ 

Օրինակ՝ այս տարի ճոպանուղին մեր հայրենակիցներին և զբոսաշրջիկներին ներկայացել է նորովի, քանզի ամբողջությամբ փոխվել են ճոպանները, կառուցվել է գիշերային դահուկուղի՝ ամբողջությամբ լուսավորված, ձեռք է բերվել նորագույն տեխնիկա՝ մասնավորապես ձյունը հարթեցնող սարքավորումներ, ինչպես նաև այս պահին շինարարության ընթացքում է 4700 մետր ընդհանուր երկարությամբ նոր ճոպանուղու՝ Թի-բարի կառուցման աշխատանքները, որը լինելու է ավելի արագ և հարմարավետ: Պետք է նշեմ նաև, որ կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզաբազա: Ես սա դեռ թվարկեցի արդեն կատարված և մոտ ապագայում կատարվելիք բարեփոխումների միայն մի մասը։ Իսկ այն, ինչ դեռ պլանավորել է կատարել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դրանց մասին ես պարզապես չեմ բարձրաձայնի, քանզի ժամանակն ու կատարված գործը այս առումով լավագույն ցուցիչներն են։ Անկասկած է, որ Ծաղկաձորի այցեքարտը ճոպանուղին է, սակայն պետք է նշել նաև, որ այդ կարգավիճակը ձեռք է բերվել տարիների համբերատար բարեխիղճ աշխատանքի և լուրջ ներդրումների շնորհիվ: Հենց այս տարիների բարեկարգումների շնորհիվ է, որ տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը դեպի Ծաղկաձոր և դեպի ճոպանուղի։ Տուրիզմը զարգացնելու համար պրոֆեսիոնալ կառավարվող ճոպանուղին առաջին անհրաժեշտության նախապայման է: Քանի որ մարզպետը այս հարցով երբևէ չի դիմել ՀԱՕԿ-ին, հետևաբար ենթադրում եմ, որ չի տիրապետում մանրամասներին։ Բացի այդ, հանուն արդարության պետք է նշել, որ Կոտայքի մարզի առաջնային խնդիրը հաստատ ճոպանուղին չէ, առավել ևս նման բարձր չափանիշներով ճոպանուղին: Հասկանալի է, որ շուտով մարզպետները պետք է ներկայացնեն անցյալ տարվա իրենց կատարողականը, սակայն պետք չէ դա անել որոշ հաստատությունների հաշվին: Մարզին նոր աշխատատեղեր են անհրաժեշտ, այլ ոչ թե հայտարարություններ, հատկապես այնպիսիք, որոնք իրավական հիմքեր չեն պարունակում: Մարզը լուրջ ոլորտային խնդիրներ ունի՝ կրթական, գյուղատնտեսական, աշխատատեղերի լուրջ պակաս կա: Ահա՛ այն խնդիրները, որոնք առաջնային նշանակության ուշադրություն են պահանջում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 


Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների
Ամենադիտված