Նախկին 3 ռուբլիանոց լացողներին, փոխարինելու են եկել 5000 դրամանոց «ակտիվիստները»
BlogՍերոբ Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Այսօր «ԱրարատՑեմենտ»-ի մի քանի հարյուր աշխատակիցներ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում, քանզի աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Այդ ամենի պատճառնն այն է, որ տեղական արտադրողը չի դիմանում մրցակցությանը նման պայմաններում, ինչն էլ հանգեցնում է նման իրավիճակի: Այսպիսով՝ արդեն պարզ է դարձել, որ կլինկերի ներմուծման վրա դրված չէ պետական տուրք, իսկ այդ պարագայում ցեմենտի արտադրությունը անհնար է դառնում թե՛ Արարացեմենտի, թե՛ Հրազդանցեմենտի և թե՛ ցեմենտ արտադրող տեղական այլ ընկերությունների համար:
Այսպիսով վերադառնալով բողոքի ակցիային մի զավեշտալի դրվագի մասին խոսենք, բողոքի ակցիայի ժամանակ կային մի խումբ մարդիկ, ովքեր բացարձակ ոչ մի կապ չունենալով Արարատցեմենտի հետ, ներկայանում էին պազապես խնդրով մտահոգ քաղաքացիներ: Սակայն ինչպես պարզվեց շատ կարճ ժամանակահատվածում դասական սադրիչներ էին կլինկեր ներմուծող ընկերությունից , ովքեր օգտվելով մարդկանց հուզական վիճակից, փորձում էին այլ՝ իրենց համար ձեռընտու իրավիճակ ստեղծել: Իհարկե՝ նրանք միանգամից բացահայտվեցին, քանզի այդքան էլ լավ «դերասաններ» չէին, սակայն դա էական չէ, էականն այն է, որ նման իրավիճակից տուժելու են միայն աշխատողները, քանզի եթե նույնիսկ օրինակ Արարատցեմենտը սկսի աշխատել կլինկեր ներմուծելով, այլևս չի լինի այդքան աշխատողի կարիք և շուրջ 2000 մարդ՝ ոլորտում աշխատող, կհայտնվի գործազուրկի կարգավիճակում: