Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Նման սարսափազդու դեմքով ստուգում կարելի էր շատ այլ կառույցներում իրականացնել. գուցե ավելի շատ բան պարզեին, քան «Առինջ մոլում». Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Քաղաքականություն

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները համապատասխան հագուստով, զրահավորված ներխուժել են տարածք և բառի բուն իմաստով՝ պարալիզացրել  տոնավաճառի աշխատանքները։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նրա գնահատականով՝ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն այնպիսին էին, ասես՝ ահաբեկչական գործողություններ էին կանխարգելում:

«Մարդիկ  նաև բարոյահոգեբանական առումով չէին կարող աշխատել, քանի որ 50-ից ավել համազգեստով մարդիկ էին ներխուժել։ Նշվում էր, թե կար անանուն հաղորդագրություն, որ այդտեղ ինչ-որ թերացումներ կան, մասնավորապես՝ իբր տոնավաճառի տնօրինությունը վարձակալությամբ տրվող տարածքները մեկ քառակուսի մետրի համար ֆիքսվածից ավել գին են վերցնում: Դա բացարձակ սուտ է։ «Առինջ մոլ»-ում բոլոր գործարքները կատարվում են օրենքի տառին համապատասխան, այս մասով ապացույցներն արդեն տրված են»,- մեկնաբանեց Տոնոյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ  շուրջ 3 տարի Գագիկ Ծառուկյանի կողմից տոնավաճառի տարածքներն անվճար են տրամադրված եղել առևտրականներին։ Նա նաև շեշտեց, որ «Երևան մոլի» աշխատակիցներն էլ ագրեսիվ ու հուսահատված էին ՊԵԿ աշխատակիցների գործողություններից։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ արդեն օրեր շարունակ ստուգվում են, ավելին՝ իրենց համար դա սովորական է դարձել։

«Օրեր շարունակ ստուգվում են, մեզ համար արդեն  այլևս սովորական են դարձել  հարատև ու շարունակական ստուգումները։ Գազալցակայաններում ևս օրենքի տառին անհամապատասխանության որևէ դրվագ չկա, այդտեղ գազի սակագինը պահպանվել  է նույնը»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։

Վերջինս հույս հայտնեց, որ նոր Հայաստանում իշխանությունները նախկին իշխանությունների գործելաոճը չեն որդեգրի․ «Նախկին իշխանությունների ժամանակ  Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի պատգամավորների կառուցողական քննադատությանը  հաջորդում էր իշխանության ձեռքի տակ ունեցած լծակների՝ այլ նպատակներով օգտագործումը։ Հուսով եմ՝ այս իշխանությունների, նոր Հայաստանի պարագայում այս գործելաոճը չի շարունակվի»,- շարունակեց Տոնոյանը։

Հարցին՝ պատահակա՞ն է, որ Գագիկ Ծառուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի թիմին քննադատելուց հետո սկսեցին ստուգումները, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Խոսքը ստուգումներ անցկացնելու կամ չանցկացնելու մասին չէ, այլ սուգումներն անցկացնելու ձևի մասին է։  Կրկնում եմ՝ նույն «Առինջ մոլ»- ում շուրջ 50 հոգի բաճկոններով զրահավորված հայտնվել է միաժամանակ։ Իրականում սարսափելի բան տեղի չի ունեցել։ Վստահաբար մեր երկրում շատ ավելի  այլ ոլորտներ ու կառույցներ կան, որոնցում կարելի է նման սարսափազդու դեմքով ստուգում իրականացնել, միգուցե շատ ավելի լուրջ բացթողումներ արձանագրեն ու պարզեն, քան որ մտնում են «Առաջին մոլ» »։

Իվետա Տոնոյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե  խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվելու են, ավելին՝ հույս ունեն նաև «Իմ քայլը» խմբակցությունից մարդիկ ներգրավեն ու մեծամասնություն դառնան, շեշտեց, որ ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը և նման հարց իրենց օրակարգում չկա։

 

ԼՐԱՀՈՍ

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված