Բոլոր ռեսուրսներն ու ներուժը կենտրոնացնել ՀՀ քաղաքացիների սպասելիքներն արդարացնելու համար...
ՀասարակությունՄարի Լևոնյանը ֆեյսբուքյան իր էջում գորւմ է.
Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր «Ժամանակ» օրաթերթը դեմ չգնալով իր սկզբունքներին և հավատարիմ մնալով իր սադրիչ գործելաոճին, հերթական անգամ 1in.am կայքի միջոցով անդրադարձել է Աժ-ում մեծությամբ երկրորդ ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։Հավանաբար այդ լրատվական կայքի և օրաթերթի ընթերցողների համար էլ արդեն սովորական երևույթ է ԲՀԿ-ի վերաբերյալ ամենօրյա սադրիչ հրապարակումները, քանզի տևական ժամանակ է ինչ վերոնշյալ լրատվականները այդպիսի գործելաոճ են որդեգրել։Բանը կայանում է նրանում, որ օրաթերթը որոշել է կցկտուր և իմաստ չարտահայտող մեկնաբանություններ հնչեցնել ԲՀԿ-ի հասցեին, այդ կերպ փորձելով հանրության շրջանում շփոթություն առաջացնել։Սակայն ի գիտություն ոմանց, նմանատիպ փորձերը մշտապես ուղեկցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը իր ողջ գործունեության ընթացքում, բայց ապարդյուն։Քանի որ այս կուսակցության եկարամյա ծավալած գործունեությունը փաստում է այն մասին, որ կարևոր չէ քաղաքական ուժի կարգավիճակը, այլ կարևոր է թե ինչպիսի գործողություններով է աչքի ընկնում այդ ուժը։Վստահ եմ, որ հատկապես հենց այս քաղաքական ուժը նպատակադրված է իր ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր ռեսուրսները գործի դնելով արդարացնել իրենց ձայնը վստահած քաղաքացիները սպասելիքները, քանզի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հստակ պարզ դարձավ թե, որ ուժն է եկել իր ծրագրերը իրագործելու, այլ ոչ թե ընդիմություն խաղալու և դրա մասին ամեն տեղ բարձրաձայնելու համար։