Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսապես ակտիվացումն է, իսկ մեր գործընկերը, առաջին հերթին՝ տեղի գործարարները. Մարզպետ
ՀասարակությունՏավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսապես ակտիվացումն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Տնտեսության ակտիվության ապահովման համար մենք պետք է հենվենք մարդու վրա։ Մարդն ամենամեծ արժեքն է, եւ մեր խնդիրն է, որ Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորություններն առավելագույնս ռեալիզացնի, իր, իր ընտանիքի, իր համայնքի ու հայրենիքի բարեկեցության համար»,–նշեց նա։
Մարզպետը շեշտեց՝ առաջին հերթին, մեր գործընկերը տեղի գործարարներն ու ձեռներեցներն են, բայց շատ ակտիվ պետք է աշխատել այլ մարզերից ու արտերկրից ոչ միայն հայրենակիցների կողմից ներդրումների, այլ օտարերկրյա ուղղակի ներդրումները խթանելու համար։ «Տավուշի մարզն այս առումով բավականին մեծ հնարավորություն ունի՝ ի դեմս սահմանապահ գյուղերի, որոնք ունենք լուրջ հարկային արտոնություններ: Ես կարծում եմ, որ այսօր դրանք լուրջ ռեալիզացված չեն: Կան հաջողված օրինակներ, որոնք շատ քիչ են ու շատերս անգամ դրանց մասին չգիտենք, դրա վրա շեշտադրում դնելով խթանենք տնտեսության ակտիվությունը»,–եզրափակեց նա։