Հայաստանի իշխանությունները պետք է հաշտվեն երկրում ազատ մամուլի գոյության հետ․ Փորձագետ

Նոր իշխանությունները չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանում կան ազատ լրատվամիջոցներ: Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքերով, տարօրինակ է, որ մարդիկ,  ովքեր ժամանակին լրագրողներ են եղել, չգիտեն, որ կան նաեւ ազատ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են եւ գոյություն ունեն միայն իրենց վարկանիշի հաշվին: «Իշխանությունները դժգոհում են, որ լրատվամիջոցները լուսաբանում են ամենաաղմկահարույց դեպքերը եւ մեղադրում են նրանց կողմնակալության եւ քննադատության մեջ: Այնուամենայնիվ, նրանք մոռանում են, որ լրատվամիջոցները միշտ քննադատել են իշխանություններին, այդ թվում նաեւ նախկին իշխանությունների օրոք․ սա է նրանց աշխատանքը», - նշել է փորձագետը:

Անդրադառնալով մարտի 1-ին գործի բացահայտման գործընթացին՝ քաղաքագետը շեշտել է, որ հասարակության մեջ դեռեւս հարցեր են մնում այդ գործով: «Իշխանությունները կենտրոնացած են միայն Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց մենք մինչեւ հիմա դեռ չգիտենք, թե ով է կրակել քաղաքացիներին եւ սպանել նրանց: Մենք գիտենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է այն հոդվածը խախտելու մեջ, որն այն ժամանակ չի էլ եղել», - նկատել է Ենոքյանը:

Անդրադառնալով բանտում Մհեր Եղիազարյանի մահվան թեմային՝ Աղասի Ենոքյանը նշեեց, որ առաջին հերթին մտահոգված է, որ հասարակությունը մինչեւ վերջին պահը լայնորեն տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվում: «Հացադուլի էությունն իր վրա ուշադրություն հրավիրելն է, սակայն Մհեր Եղիազարյանը դրան  չհասավ: Հարցն այն է, թե ինչու հասարակությունը չգիտեր այդ մասին: Իսկ նրա մահվան համար, բնականաբար, պատասխանատու են իշխանությունները», - եզրափակել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերին: Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, «Հայկական արծիվներ – Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը 2014 թվականի փետրվարից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը, անձամբ կամ այլ անձանց միջոցով չարաշահել էր մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների վստահությունը՝ աշխատանքի տեղավորման կամ պաշտոնի մեջ առաջխաղացման պատրվակով նրանցից շորթելով 180 հազար դրամից մինչեւ մինչեւ 10 հազար դոլար՝ ընդամենը 4 միլիոն 775 հազար դրամ: Ի նշան բողոքի՝ նա հացադուլ էր հայտարարել, որը տեւեց 44 օր: Այն դադարեցնելուց հետո Եղիազարյանի կյանքը փրկել հնարավոր չեղավ։

 

loading...
Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա` բժշկությունը միշտ հաղթելու է Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին. Իվետա Տոնոյան Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են Տեառնընդառաջը (լուսանկարներ) Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդառաջը (լուսանկարներ) «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղքատ լինելու բարդույթը Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրիգ» հեռուստասերիալն արդեն եթերում է (տեսանյութ) Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ դարձնելու ձեր քայլերը հակասում են միմյանց. Իվետա Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու չէ վերահսկել սեփական լեզուն. Շարմազանովը՝ Փաշինյանին Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Արարատի և Արմավիրի մարզերում
Ամենաընթերցված
Զորամասի մարզասրահը սեղմ ժամանակահատվածում համալրվ... Զինվորներն իրենց ձեռքով Գագիկ Ծառուկյանի նվիրած մա... Գագիկ Ծառուկյանը մեծաքանակ մարզական գույք է նվիրաբ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը զորամա... Իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով չե... Լրատվության սկզբունքները ոտնահարող գործելաոճով առա... Դատարկաբանությունները, սպասվելիք արդյունքի հակառակ... ԱԻԲԱ-ի նամակը թաքցնելով իրողություն չես կոծկի. Ա. ... Եթե Ա.Գևորգյանը տեղյակ չէ ԱԻԲԱ-ի նամակից, ապա ավել... Դատարկ խոսքերը դարձել են Արթուր Գևորգյանի կարգախոս... Ո՞վ է Արթուր Գևորգյանն ընդհանրապես ու ինչի համար է... Հոբելյանի առթիվ Տիգրան Մանսուրյանին է այցելել «Բար... Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում ... Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ,... Արթուր Սարկիսովը` «Ենիսեյ»-ի ամանորյա ֆիլմում (տես... Շատ գեղեցիկ տոնածառ ունեք. զբոսաշրջիկների տպավորու... 11-ամյա տղայի մարմինը պատված է հսկայական խալերով Երաժիշտը գլխուղեղի վիրահատության ժամանակ կիթառ է ն... 4 կարևոր բան, որոնց ուշադրություն չեք դարձնում կոշ... Դուբայում աշխարհի ամենախոշոր ամանորյա գունդն են տե...
website by Sargssyan