Մերձավոր Արևելքի հերթական խմորումները

Դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազեն հեռուստատեսությամբ ասել է, որ Փարիզը կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում ԱՄՆ զորքերի դուրսբերման դեպքում: Նման հայտարարություն է արել նաև Ֆրանսիայի ՊՆ նախարարը:

Ֆրանսիայի ՊՆ նախարար Ֆլորանս Պառլին նույն օրը Թվիթերում գրել է, որ ԻՊ-ը թուլացած է, ինչպես երբեք, կորցրել է տարածքի 90%-ը, բայց խմբավորումը դեռ երկրի երեսից ջնջված չէ, արմատները ոչնչացված չեն: Պետք է վերջնական ռազմական հաղթանակ այդ ահաբեկչական կազմակերպության վերջին օջախների դեմ՚:

Ընդգծեմ, որ ԱՄՆ-ը Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հիմնական գործող ուժն է: Կոալիցիայում, որ ստեղծվել է 2014-ին, Փարիզում, 60 երկրներ են:

Չադում գտնվող` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը «խոր ափսոսանք» է հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահի որոշման կապակցությամբ: Մաքրոնն ընդգծել է, որ «բոլոր դաշնակիցները պետք է հուսալի լինեն»:

Փաստենք՝ ԱՄՆ նախագահի որոշումը, փաստացի, ավելի շատ պոպուլիստական է` նա հայտարարում է ԱՄՆ զորքերի տունդարձի մասին, մինչդեռ իրականում ԱՄՆ զորքն ու սպառազինությունը վերատեղակայվում է Իրաքում ու այնտեղ ստեղծվում են հարվածային ջոկատներ` անհրաժեշտության պահին Սիրիա մտնելու համար: Ու դա մեծ անակնկալ չէ ոչ Էրդողանի, ոչ Պուտինի համար: Ոչ էլ Ռուհանիի` պարզապես Իրանի վրա հնարավոր հարվածի պլացդարմը Սիրիայից Իրաք է տեղափոխվում: Այս ահրցում Իրաքի կառավարության դիրքորոշումը վստահաբար` ոչ կողմ է, ոչ` դեմ, ուղղակի իրավիճակը պրագմատիզմով է ընդունում:

Մերձավոր Արևելքում ամեն ինչ շարունակվում է` ինչպես առաջ, ու դա ապացուցեցին Էրդողանն ու Նետանյահուն: Թուրքիայի նախագահը Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ պետական ահաբեկչության քաղաքականություն վարելու մեջ: Էրդողանի խոսքով՝ Իսրայելը պետք է «պատասխան տա չարագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար»:

Ի դեպ՝ ուրբաթ չորս պաղեստինցի էր զոհվել իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով Գազայի հատվածի սահմանի երկարությամբ: Հրազենային վնասվածք էր ստացել 40 պաղեստինցի, այդ թվում՝ երկու լրագրող: Նետանյահուն ճիշտ կաներ պատասխանից բացի Էրդողանին հայելի նվիրեր, որ տեսնի` ո՞վ է պատասխանատու «մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար»` անցյալում` հայերի, հիմա` քրդերի դեմ:

Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը Աշխարհի ամենախելացի և գեղեցիկ ուսուցիչներն ապրում են Զապորոժիեում. Արտաշես Սարգսյան (լուսանկարներ) Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. Փաշինյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը ՀՀ վարչապետը գրառում է արել Նիկոլ Փաշինյանը հրահրում է վտանգավոր եւ արկածախնդիր գործընթաց. ՀՀԿ Ես մինչեւ վերջ կգնամ․ Փաշինյանը «լայվ» մտավ Վաղը ամբողջական տեսակետ կհայտնենք․ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյան Սա ոչ թե դիկտատուրա է, այլ ուղիղ ճանապարհ դեպի բացարձակ ավտորիտարիզմ` լրջանալու պահն է․ Շարմազանով Դատարանի աշխատանքը կազմալուծելն անընդունելի է. դատավոր Դավիթ Բալայանի արձագանքը՝ Փաշինյանի կոչին Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել Փաշինյանի հայտարարության առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիների երթն ավարտվեց Դասերը կլրացնենք հեղափոխության երկրորդ փուլից հետո. «Իմ քայլի» պատգամավորը դասադուլի կոչ է անում Երկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Ամենաընթերցված
Պարոն մարզպետ Դուք պատկերացնում եք քա՞նի միլիոն դո... Պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին․ Լիլիթ Մակունց... Հմայակ Հովհաննիսյանին օգտագործում են, ով ոնց կամեն... Ցեմենտը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն... Եթե հարաբերականորեն մոտենանք ՔՈ գործունեությանը, ա... Փաստորեն, ըստ ՔՈ կուսակցության տրամաբանության՝ ժող... ՔՈ-ի մոտ չի ստացվում քաղաքական դիմագիծ ձեռք բերել.... «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումն անգրագետ... «Իմ քայլի» պատգամավորները աշխատող ուսանողների ուսմ... Գ. Ծառուկյանի կառուցած տեքստիլ արտադրության գործար... Տեքստիլ արդյունաբերության ճյուղի զարգացման ակունքն... «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ աչքի ... Մեր ազգի խնդիրը միայն մենք կարող ենք լուծել, ուրիշ... Ի՞նչ հետին նպատակով է Հրանտ Բագրատյանը քծնում «ԱրարատՑեմենտ»-ի բաժնետոմսերի մասնավորեցման մանրամ... Հ. Գևորգյանը քողարկելով Կառավարության որոշման մանր... Հայկ Գևորգյանի «ԱրարատՑեմենտի» մասին արած պնդումնե... ԱրարատՑեմենտ գործարանի վերաբերյալ Հայկ Գևորգյանի հ... ԲՀԿ-ն ի դեմս Գ. Ծառուկյանի պաշտպանում է 1500-ից ավ... Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկացել. Աշխատավոր ժ...
website by Sargssyan