«Աբովյան» ՔԿՀ-ն համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով
ՀասարակությունԴեկտեմբերի 19-ից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվեց կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված և կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնելու է՛լ ավելի ազատ, անմիջական և տրամադրող, իսկ սենյակի փափուկ գորգերը, մանկական զանազան խաղալիքներն ընտանեկան միջավայր ստեղծելու լավագույն պայմաններն են:
Հատկանշական է հատկապես այն, որ սենյակի պատերը զարդարում են նախկին անչափահաս դատապարտյալների ձեռքի յուրօրինակ աշխատանքները: