ՀՌՀ-ի մտահոգությունը կողմնակա՞լ է, թե այնուամենայնիվ ևս մեկ հայտարարություն կհնչի
BlogՍևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մտահոգ է: Համաձայն ՀՌՀ-ի հայտարարության, դեկտեմբերի 10-17 ընկած ժամանակահատվածում, «Կենտրոն» հեռուստաընկերության վրա՝ ուշադրություն, զգացվում է քաղաքական ուժի թելադրանք: Թերևս պետք է արձանագրենք, որ այդ ժամանակահատվածում ու հատկապես «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հնչել են բացառապես հիմնավոր և փաստարկված մտքեր: Եթե դա ինչ-որ կերպ, անդրադարձել է որոշ քաղաքական ուժի շահերին, դա կներեք քննադատության ենթակա թեմա չէ, առավելևս, երբ հենց այդ ժամանակահատվածում, ոչ հեռուստատեսությամբ, այլ էլեկտրոնային մամուլի ամենահայտնի կայքերից մեկի եթերում, որոշ քաղաքական ուժի այնպիսի սուր թելադրանք էր նկատվում, որ «Կենտրոն»-ի հետ համեմատած, սարերի և ձորերի տարբերություն էր այսպես ասած: Եվ եթե, մեդիամոնիտորինգի արդյունքում նման հայտարարություն է արվում, կողմնակալությունը բացառելու համար, շատ ճիշտ կլինի մեդալի երկրորդ կողմն էլ ուսումնասիրել և համարժեք գնահատական հնչեցնել, հակառակ պարագայում, ստացվում է նույնաբնույթ գործունեությունը քննադատելի է մեկի դեպքում, իսկ մյուսի դեպքում ոչ: Ինչևէ կարծում ենք այդ ամենն արդեն անցյալում է և դրա կապակցությամբ որևէ լուրջ հետևանք չի լինելու, սակայն կրնկնում ենք, արադարության համար պետք է դիտարկվի նաև մյուս կողմի գործունեությունը:
Հա իմիջայլոց, ինչպես լրատվականի հրապարակման մեջ էր հատուկ նշված, խոսքը ԲՀԿ-ԼՀԿ «հակամարտության» մասին է: