Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր
ՔաղաքականությունՈրտեղ էլ լինեմ, կշարունակեմ նույն պատասխանատվությունը կրել՝ կլինի դա գործադիրում, թե խորհրադարնում. Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ով չբացառեց, որ հնարավոր է ղեկավարի խմբակցությունը Ազգային ժողովում։
«Հնարավոր է, որ գնամ ԱԺ, հնարավոր է, որ մնամ գործադիրում, թիմը քննարկում է: Առաջիկա օրերին թիմային որոշումները կկայացվեն և կհայտարարենք այդ մասին»,-ասաց նա:
Թե ինչ սկզբուքնով են առաջնորդվելու՝ ում ուղարկեն գործադիր, ում օրենսդիր, Հարությունյանն ասաց, որ տարբեր չափորիչներով. «Ե՛վ քաղաքական նպատակահարմարության, և՛ արդյունավետության, և՛ խորհրդարանում տվյալ անձի գտնվելու անհրաժեշտությամբ՝ թիմային տեսակետից ելնելով»,-ասաց նա:
Հարցին՝ 14000 ձայնը բավարա՞ր է խմբակցության ղեկավար լինելու համար, Հարությունյանը հայտնեց, որ նման սանդղակներ դրված չեն, թե ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որևէ պաշտոն զվաղեցնի. «Այսինքն՝ այստեղ ձայների հավաքած քանակով առևտուր չի գնում»։
Նա իր կատարած աշխատանքի դրական գնահատական է համարում այն հանգամանքը, որ նախորդ ընտրություններին կեղծիքի ու օլիգարխների կողմից բաժանվող ընտրակաշառքի պայմաններում հավաքել էր 4000, իսկ այս անգամ 14.000 ձայն, ինչը լրացուցիչ մոտիվացիա է կրկնակի աշխատելու համար։