Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի համար
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են Վենեսուելայում պետական հեղաշրջում իրագործել, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով AVN գործակալությանը:
«Սպիտակ տան ուղղորդմամբ արդեն գործի է դրվել Վենեսուելայի ժողովրդավարական կյանքը խաթարելու և մեր երկրում եղած սահմանադրական ու դեմոկրատական ռեժիմի դեմ պետական հեղաշրջում իրագործելու փորձը», - հայտարարել է Մադուրոն:
Նա նաև հավելել է, որ մոտ ժամանակներու մամուլի ասուլիս կհրավիրի, որպեսզի պատմի Վաշինգտանի ծրագրերի մասին, որոնք ինքն է բացահայտել: