Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանքն է
BlogԼենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերի 16-ին բավարար ձայներ չհավաքելով՝ չընդունվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հատուկ պետական պահպանություն տրամադրելու մասին նախագիծը ։ Նախագծի ձախողումը լուրջ «մտահոգության» առիթ դարձավ դրա հեղինակը հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորների համար։ Վերջիններս՝ բաց չթողելով առիթը, փորձ արեցին նախագծի ձախողման մեղքը բարդել ԱԺ-ի այն կուսակցություններին, որոնք դեմ կամ ձեռնպահ էին նախագծի ընդունման վերաբերյալ։ Խոսքը «Ծառուկյան» և «ԵԼՔ» դաշինքների մասին է։ Կան մի շարք փաստարկներ, որոնք հաշվի առնելով միանշանակ տրամաբանական է դառնում այս դաշինքների որոշումները։ Մասնավորապես՝ ՀՀ-ում եկեղեցին և պետությունը անջատ կառույցներ են, եկեղեցին հարկեր չի վճարում, Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ պետական պաշտոնյա չի համարվում, և վերջապես, հայ ժողովրդի հոգևոր առաջնորդը ինչու՞ պետք է ունենա հատուկ պետական պաշտպանության կարիք։ Այս հարցերի մասին ավելի խորը մտածելով, ու դրանք օբեկտիվորեն վերլուծելով ակնհայտ է դառնում ՀՀԿ-ի նման բուռն արձագանքի պատճառը։ Նախընտրական այս փուլում, արդեն իրեն սպառած կուսակցությունը լավ լույսի ներքո երևալու համար, բաց չի թողնի ոչ մի առիթ, և ուղղորդված ֆեյքերն ու լրատվականները, որ ակտիվորեն տարածում են այդ լուր, չեն գրանցելու ոչ մի արդյունք, քանի որ մենք բազմիցս ականատեսն ենք եղել այն բանի, որ «Ծառուկյան» դաշինքի և ոչ մի պատգամավոր, չի՛ արել ոչինչ Հայ Առաքելական եկեղեցուն դեմ, ու հետևաբար այն լրատվական աղբը, որ թափվում է համացանց՝ ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի կարող օգուտ տալ, մանավանդ այն դեպքում, երբ հապճեպ քվեարկության դրված նախագիծը թերի է։
Դե հիմա երկար մտածեք ՀՀԿ-ի համար աշխատող ֆեյքեր ու լրատվականներ, Ձեզ համար ամեն մի օրն ու ժամը թանկ է, այլ ուղի գտեք Ձեզ ընտրողների աչքում բարձրանալու, նման «կեղտոտ» ոճով Դուք հեռուն չեք գնա։