ԱՄՆ-ում «Սասնա ծռերին» նվիրված թելեթոն է անցկացվում
ՄիջազգայինՍեպտեմբերին հիմնադրված «Սասնա ծռեր» կուսակցությունը ԱՄՆ-ում թելեթոն է անցկացնում:
Կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայանում է թելեթոն նվիրված «Սասնա ծռերին»: Հայաստանի ժամանակով թելեթոնը սկսվել է այսօր՝ ժամը 6.00-ից: Թելեթոնը շարունակվում է:
Նշենք, որ նոյեմբերի 8-ին գրանցված կուսակցությունը հայտնել է, որ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակի, համագործակցության ձևաչափի մասին կուսակցությունը դեռ չի հայտնել: