Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող 80 դիրքի
ՄիջազգայինԻսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մոտ 80 դիրքի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ իսրայելական կողմը գործողությունը նախաձեռնել է ի պատասխան պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ավելի վաղ իրականացրած հրթիռակոծության: Գիշերը պաղեստինյան կողմը շուրջ 30 հրթիռ ու ական է բաց թողել Իսրայելի սահմանի ուղղությամբ:
Իսրայելի օդուժի իրականացրած գործողությանը ներգրավված են եղել տասնյակ ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու այլ թռչող սարքեր: Գործողությունն այժմ ավարտված է:
Հայտնի է, որ հարվածի տակ հայտնվել են զենքի արտադրամասեր, գրոհայինների բազաներ, վերապատրաստման ճամբար, դիտորդական կետ ու ստորգետնյա թունել: