Մայնինգը Հայաստանում զարգացում կապրի հենց Գագիկ Ծառուկյանի շնորհիվ
BlogԿարեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ, երեկ տեղի ունեցավ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունը: Այն ներկա ու ապագա ներդրողների և աշխարհում հայտնի ընկերությունների մոտ արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ տնտեսության զարգացման արդիական ճյուղերից մեկն է համարվում:
Բացմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ, արտերկրից ժամանած հյուրեր: Աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի Հայաստանում գտնվելու հանագամանքը երաշխիք է օտարերկրյա գործարարաներին՝ իրենց ներդրումները Հայաստան ուղղելու համար: Բացի դա ներդրումների ներգրավման մեջ անկյունաքարային նշանակություն ունի նաև Գագիկ Ծառուկյանը: Այս ամենը Հայաստանին ավելի մեծ ճանաչում կբերի աշխարհում: Ծառուկյանի գործունեության շնորհիվ Հայաստանում նոր փուլ է սկսվում, որի հիմքում սեփական արտադրանքն է:Արդեն իսկ կարելի է փաստել, որ մի շարք ոլորտներում, նոր աշխատատեղերի ստեղծումը, կնպաստի նաև այդ ոլորտներին համապատասխան որակավորմամբ մասնագետների՝ սեփական երկրում արարելու և աշխատելու հնարավորության ընձեռմանը: Մայնինգը համաշխարհային տերմին է որը հենց Գագիկ Ծառուկյանի շնորհիվ մեծ զարգացում կապրի Հայաստանում: